Իրինա Խակամադան 21-րդ դարի ճանաչված քաղաքական գործիչներից մեկն է։ Ուժեղ և կամային էությունը և անընդհատ զարգանալու ձգտումը նրան օգնել են ոչ միայն հաղթահարել գիշերային պահակից մինչև նախագահի թեկնածու առաջադրվելու բարդ ուղին, այլ նաև ապրել մի քանի կյանք։ Նա արդեն հասցրել է լինել ուսուցիչ, գործարար, հաղորդավար, գրող, հագուստի ոճաբան, ինքնազարգացման մարզիչ, և այս ցանկը դեռ համալրվում է։
- Գլխավորը երջանիկ լինելն է, այլ ոչ թե առաջինը՝ ցանկացած իրավիճակում։
- Երբեք չմեղադրեք աշխարհին։ Նա խորապես անտարբեր է ձեր նկատմամբ։ Քանի դեռ ձեր անհաջողությունների համար մեղավոր եք համարում շրջապատող մարդկանց, դուք գլորվում եք անդունդը։
- Հեռու մնացեք այն մարդկանցից, ովքեր անընդհատ ձեզ շրջապատում են իրենց խնդիրներով։ Օգնություն առաջարկեք և վերջ։ Այս ամենը չի նշանակում, որ դուք նրանց հետ վիճում եք։ Ուղղակի մեծացրեք ձեր և նրանց միջև եղած հեռավորությունը, քիչ հանդիպեք և կարճ ժամանակով։ Փորձեք շփվել ավելի դրական էներգիայով լեցուն մարդանց հետ։
- Հաջողակ մարդը երջանիկ է մշտական զարգացման պարագայում, այլ ոչ թե իր շուրջ եղած կայունությունը ամրապնդելու պարանոիկ ձգտումներով։
- Համարձակները այն մարդիկ չենք, ովքեր վախ չեն զգում, այլ այն մարդիկ, ովքեր հաղթահարում են այն։
- Կնոջ ցանկացած արարք մնում է աննկատ։ Նկատելի է դառնում այն ժամանակ, երբ նա ոչինչ չի անում։
- Ոչ ոք ձեզ չի կարող խեղդել այնքան լավ, որքան դուք ինքներդ։
- Երջանկության զգացողությունը մարդը պետք է փնտրի իր մեջ, այլ ոչ թե ուրիշների։
- Ճակատագիրը նման է առյուծի․ եթե դուք վախենաք, նա կհարձակվի ձեզ վրա, իսկ եթե այդ վախը չկա, ապա այն կգնա այն ուղղությամբ, որով դուք կցանկանաք։
- Ուղեղը շատ թանկ արժե։
- Գլխավորը չշտապել, եթե ամենուր արդեն ուշացել եք։
- Եթե մարդը բարդույթներ չունի, ուրեմն՝ նա ռոբոտ է։
- Եթե որոշում չկա, ապա դա չի նշանակում, որ այն գոյություն չունի, այլ նշանակում է, որ դուք ուժ չունեք այն լսելու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել