Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Պապայանը (Տուրբո) aysor.am-ին ասել է, որ իր եւ Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանի միջև որեւէ ընդհարում չի եղել:

Հիշեցնենք, որ մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն` նրանց միջեւ բավական թեժ վիճաբանություն է եղել, որի ընթացքում Պապայանը նույնիսկ ապտակել է Ամյանին:

Պապայանն այսօր նաեւ նշել է, թե նման լուրեր տարածելու համար ինքը հերքում է պահանջելու լուրն առաջինը հրապարակած լրատվամիջոցից:

Իր կողմից կայքն ավելացնում է, որ իրենց տեղեկություններով, ապրիլին քաղաքապետարանում վեճ, այնուամենայնիվ, եղել է, բայց հակառակ պատկերով. Ամյանն է ապտակել Պապայանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել