Եթե մարդիկ կարողանային իրենց ճիշտ դրսևորել ճգնաժամային իրավիճակներում, ապա հնարավոր կլիներ խուսափել բազում վնասվածքներից և մահերից։ Երբեմն հասարակ փաստի իմացությունը կարող է մեծացնել գոյատևելու կամ ինչ-որ մեկին փրկելու հավանականությունը։
Ձեզ ենք ներկայացնում մի քանի իրավիճակներ, որտեղ ճիշտ վարքագիծը կարող է մարդկային կյանքեր փրկել։
Հոսանք, որը ձեզ տանում է ծովի խորքերը
Եթե հայտնվել եք հակառակ հոսանքի մեջ, ապա անօգուտ է նրան հակառակ լողալ. դուք ուղղակի վատնում եք ձեր ողջ ուժը։ Մինչ հոսանքից դուրս գալը աշխատեք ափին զուգահետ լողալ, իսկ այնուհետև լողացեք դեպի ափ։
Ասպիրին՝ սրտի կաթվածի ժամանակ
Ընդամենը մեկ հաբը կարող է կարգավորել ինքնազգացողությունը։ Տուժողը պետք է անմիջապես պառկի և գլխի տակ որևէ բան դնի կամ նստի, որից հետո ընդունի դեղահաբը։ Հաբը հարկավոր է լավ ծամել, որպեսզի այն ավելի արագ գործի։
Ջերմային հարվածի ախտորոշում
Ջերմային հարվածի ամենագլխավոր նախանշաններից են գլխապտույտը և սրտխառնոցը, սակայն այս նախանշանները կարող են առաջանալ նաև այլ դեպքերում։ Ջերմային հարվածը ստուգելու համար հարկավոր է որևէ քաղցր բան ուտել, օրինակ՝ շոկոլադ։ Եթե համը տհաճ թվա, ուրեմն՝ ձեզ մոտ ջերմային հարված է։
Պարզ մանիպուլյացիա՝ մարդուն ուշքի բերելու համար
Եթե հարկավոր է գիտակցությունը կորցրած մարդուն շուտ գիտակցության բերել, ապա պետք է նրան պառկեցնել մեջքի վրա և ծնկները ծալել մինչև կրծքավանդակ։ Այս գործողությունը մեծացնում է ուղեղին մատակարարվող արյան քանակը, որի շնորհիվ էլ տուժողը գալիս է գիտակցության։ Սակայն սկզբում հարկավոր է համոզվել, որ նա ոտքի կամ մարմնի այլ հատվածների վնասվածքներ չունենա, հակառակ դեպքում այս օգնությունը կարող է ավելի բարդացնել իրավիճակը։
Օգնություն՝ թունավոր օձի խայթոցի ժամանակ
Հակառակ տարածված մոլորություններին՝ չի կարելի թույնը բերանով քաշել, սառը դնել, ժգուտ կապել և այրել վնասված հատվածը։ Մինչ մասնագետների օգնության հասնելը տուժողին հարկավոր է շատ հեղուկ խմել և ընդունել հակաալերգիկ հաբեր։ Վնասված հատվածը պետք է հանգիստ թողնել, հակառակ դեպքում թույնն ավելի արագ կտարածվի։