Լասսե Էրիկոսնը շվեդ կատակերգու էր, դերասան, գրող և կոմպոզիտոր: 1970-ականներին նա սկսել էր իր թատերական գործունեությունը, 1980-ականներին արդեն հայտնի էր հեռուստադիտողներին և տևական ժամանակ աշխատել է որպես ռադիոհաղորդավար:

2011 թվականի մարտի 3-ին 61-ամյա Լասսեն բռնեց կրծքից և ընկավ գետնին՝ «Չորս երջանիկ տղամարդ 2» շոուի ժամանակ՝ Շվեդիայի Ուպպսալե քաղաքի Ռեգինա թատրոնի բեմին: Շտապ օգնության ժամանման պահին դերասանն արդեն մահացած էր:

Միրիամ Մակը (Միրիամ Մակեբա) երգչուհի էր ՀԱՀ-ից, քաղաքացիական իրավունքների պաշտպան, ինչպես նաև Գրեմմի մրցանակի դափնեկիր: Նա նաև հայտնի էր «Մամա Աֆրիկա» կեղծանունով: 2008 թվականի նոյեմբերի 9-ին 76-ամյա Միրիամը վատ զգաց իրեն Իտալիայի Կազերտա քաղաքի մերձակայքում կայացող համերգի շրջանակներում՝ հենց իր կատարման ժամանակ:

Երգչուհու մոտ սրտի նոպա եղավ իր հայտնի «Պատա-պատա» հիթի կատարման ժամանակ: Նրան հասցրեցին տեղափոխել հիվանդանոց, բայց արդեն հաջորդ օրը նա վախճանվեց: Ի դեպ, նկարում տեսնում եք մեծ երգչուհուն՝ մահանալուց րոպեներ առաջ...

Հանրահայտ ավստարալիացի նատուրալիստ, հեռուստալրագրող և կենդանիների և բնության մասին պատմող բազմաթիվ ֆիլմերի («The Crocodile Hunter», «Crok Files», «The Crocodile Hunter Diaries») հեղինակ Սթիվ Իրվինը ևս հավերժացրեց իր մահը տեսախցիկի առաջ:
2006 թվականի սեպտեմբերի 4-ին 44-ամյա Սթիվը ստորջրյա նկարահանումներ էր իրականացնում Մեծ Պատնեշային Րիֆի մոտ: Նա նյութեր էր հավաքում իր նոր «Օվկիանոսի մահացու վտանգավոր էակները» ֆիլմի համար:
2006 թվականի սեպտեմբերի 4-ին 44-ամյա Սթիվը ստորջրյա նկարահանումներ էր իրականացնում Մեծ Պատնեշային Րիֆի մոտ: Նա նյութեր էր հավաքում իր նոր «Օվկիանոսի մահացու վտանգավոր էակները» ֆիլմի համար:
Թունավոր սկատերից մեկը հարձակվեց Սթիվի վրա, երբ վերջինս լողում էր իր տակով, և իր թունավոր պոչով հարվածեց ջրասուզորդի կրծքին: Օպերատորը, ով լողում էր Սթիվի հետևից, ֆիքսեց այդ պահը իր տեսախցիկով... Հետագայում Սթիվ Իրվինի մահվան տեսաերիզը փոխանցվեց նրա այրուն:

Ֆրանկո Սկոլիոն իտալացի հայտնի ֆուտբոլային մարզիչ ու մենեջեր էր, ինչպես նաև հայտնի էր հեռուստահաղորդավարի ու մարզական մեկնաբանի կարգավիճակում, ընդ որում, ոչ միայն իր հայրենիքում, այլև Իտալիայից դուրս: Իր կյանքի վերջին տարիներին դասավանդում էր Մեսսինի համալսարանում:
2005 թվականի հոկտեմբերի 3-ին Սկոլիոն ելույթ էր ունենում Ճենովայի տարածաշրջանային հեռուստատեսությամբ՝ մասնակցելով թեժ քննարկումների՝ տեղի քաղաքական գործիչներից մեկի հետ:

Մինչ Սկոլիոյի ընդդիմախոսը պատասխանում էր առաջադրված մեղադրանքին, Սկոլիոն կորցրեց գիտակցությունը, իջավ աթոռին և մահացավ: Շոուի հեռարձակումն անմիջապես դադարեցվեց, բայց հասած բժիշկներին մնում էր միայն արձանագրել Սկոլիոյի մահը:

«Pantera» և «Damageplan» խմբերի հիմնադիր, ամերիկացի երաժիշտ, կիթարիստ և վոկալիստ Դերրել Էբբոտտը սպանվեց սեփական համերգի ժամանակ՝ Օհայո նահանգի Կոլամբուս քաղաքում: Նա 38 տարեկան էր...
2004 թվականի դեկտեմբերի 8-ին «Alrosa Villa» ակումբում նրա երկրպագուներից մեկը, ով հոգեկան հիվանդ էր, կրակ բացեց ատրճանակից՝ սպանելով 4 հոգու և ծանր վիրավորելով ևս 2-ի:

Ոստիկանությունը հետո պարզել էր, որ հանցագործը 15 կրակոց էր արել և մեկ անգամ լիցքավորել էր ատրճանակը... Դերրելին հուղարկավորեցին Մուրի Մեմորիալ գերեզմանոցում...

Ամերիկացի վոկալիստ և կիթառիստ Թայ Լոնգլին, ով նաև «Great White» և «Samantha 7» խմբերի անդամն էր, զոհվեց 31 տարեկան հասակում՝ 2003 թվականի փետրվարի 20-ին: «Great White» խումբը համերգով էր հանդես գալիս «The Station» ռոդայլենդյան ակումբում, երբ այնտեղ սարսափելի հրդեհ սկսվեց, որի արդյունքում 100 մարդ զոհվեց, այդ թվում նաև Թայ Լոնգլին:

Կանադացի րեսլինգի պրոֆեսիոնալ Օուեն Հարթը հանդես էր գալիս րեսլինգի NJPW, WCW, WWF ֆեդերացիաներում: Հարթը զոհվեց 1999 թվականի մայիսի 23-ին՝ «Over the Edge» շոուի ժամանակ: Նա ռինգ պետք է իջներ պարանից կապված, բայց ինչ-որ պատճառով պարանը չէր դիմացել և կտրվել էր...

Արդյունքում, Օուենն ընկել էր ռինգի վրա՝ 24 մետր բարձրությունից և մահացել էր՝ գիտակցության չգալով:

«Treat Her Right» խմբի անդամ և «Hi-n-Dry» խմբի հիմնադիր Մարկ Սենդմանը հայտնի էր նաև որպես երգահան, երաժիշտ և մուլտի գործիքավորող: Լայն շրջանակներում հայտնիություն է ձեռք բերել որպես Morphine խմբի բաս կիթառիստ:
Սենդմենը լքեց Բոստոնը 1999 թվականի հուլիսի սկզբին և ուղևորվեց Իտալիա, որպեսզի մասնակցի Morphine հյուրախաղերին: Հուլիսի 3-ին երաժիշտը մահացավ Պալեստրին քաղաքի հենց բեմի վրա՝ սրտի կաթվածից:
Սենդմենը լքեց Բոստոնը 1999 թվականի հուլիսի սկզբին և ուղևորվեց Իտալիա, որպեսզի մասնակցի Morphine հյուրախաղերին: Հուլիսի 3-ին երաժիշտը մահացավ Պալեստրին քաղաքի հենց բեմի վրա՝ սրտի կաթվածից:

Ջոննի «Կիթառ» Ուոթսոն. ամերիկյան բլյուզ ու ֆանկ կիթառիստ և երգիչ: Իր 40-ամյա կարիերայի ընթացքում այս երաժիշտը թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, իսկ նրա ամենահիթային երգը «Իրական մայր քո համար»-ն էր:
61-ամյա Ուոթսոնը մահացավ սրտի նոպայից՝ 1996 թվականի մայիսի 17-ին՝ Ճապոնիայի Յոկոգամնա քաղաքում տեղի ունեցած իր համերգի ժամանակ:
61-ամյա Ուոթսոնը մահացավ սրտի նոպայից՝ 1996 թվականի մայիսի 17-ին՝ Ճապոնիայի Յոկոգամնա քաղաքում տեղի ունեցած իր համերգի ժամանակ:

Ամերիկացի երգիչ Թայնի Թիմը հայտնի էր իր ֆանտաստիկ ֆալցետի համար, իսկ իր կարիերայի ընթացքում նա ձայնագրել է 20 ձայնասկավառակ: 1996 թվականի սեպտեմբերին Թայնի Թիմը ունեցավ սրտի կաթված՝ հենց համերգի ժամանակ:

64-ամյա երգչին հաջողվեց կենդանի մնալ այդ անգամ, բայց նա արհամարհեց բժիշկների հորդորները և մի ամիս էլ չանցած մահացավ Միննեապոլիսի կանացի ակումբների մեկի բեմի վրա...

Սա Բրենդոն Լին է՝ լեգենդար Բրյուս Լիի որդին, ով կորցրեց հորը, երբ 8 տարեկան էր... 20 տարեկանում նա մեկնեց Հոլիվուդ, որպեսզի գրավի այն, իսկ առաջին հաջողությունը նա ունեցավ դեռ 1991 թվականին: Նրա կարիերան զարգանում էր կայծակնային արագությամբ. 1992 թվականին նա նկարահանվեց «Беглый огонь» ֆիլմում, որտեղ հենց ինքն էր մշակում մարտական տեսարանները, իսկ վերջնական հաջողությունը Բրենդոնը պետք է ամրագրեր «Ворон» բլոքբասթերում (1994)...
Նկարահանումների վերջում՝ 1993 թվականի մարտի 31-ին, ֆիլմի տեսարաններից մեկի նկարահանման ժամանակ, որտեղ գլխավոր հերոսի վրա պետք է կրակեին ատրճանակից, Բրենդոնը որովայնի շրջանում ստացավ հրազենային վնասվածք...

Բանն այն է, որ ատրճանակի փողի մեջ դետալ էր մնացել, որը նկարահանող խմբի անդամները չէին նկատել, և այդ դետալը, դուրս թռչելով ոչ մարտական փամփուշտի հետ, մտել էր դերասանի որովայնի մեջ և հասել էր մինչև ողնաշար՝ առաջացնելով ուժեղ արյունահոսություն: 12 ժամ անց 28-ամյա Բրենդոնը մահացավ Հյուսիսային Քարոլինայի Վիլմինգթոն քաղաքի հիվանդանոցում... Իր հարսանիքի նշանակված օրից 18 օր առաջ...

Ջոն Էլրոյ Սենֆորդը ավելի հայտնի էր Ռեդդ Ֆոքս կեղծանունով: Նա հայտնի կատակերգու էր ու դերասան, ով փառք վաստակեց հատկապես «Սենֆորդն ու որդին» կատակերգական հեռուստասերիալի շնորհիվ:
1991 թվականի հոկտեմբերի 11-ին 68-ամյա Սենֆորդի մոտ սրտի կաթված եղավ, երբ նա նկարահանվում էր «Արքայական ընտանիք» սերիալի էպիզոդներից մեկում: Երբ նա սիրտը բռնած ընկել էր, բոլորը կարծել էին, թե դա նրա հերթական կոմիկական խաղերից մեկն էր, իսկ մինչ գլխի էին ընկել, արդեն շատ ուշ էր եղել...

Աֆրոամերիկացի երգիչ Ջեքի Ուիլսոնը ոչ ավել, ոչ պակաս Էլվիս Փրեսլիի ու Մայքլ Ջեքսոնի կուռքն էր: 1975 թվականին` համերգներից մեկի ժամանակ, հենց երգելու ընթացքում, Ուիլսոնը կորցրեց գիտակցությունն ու ընկավ կոմայի մեջ, որից այդպես էլ դուրս չեկավ, սակայն նրա մահվան պաշտոնական ամսաթիվը 1984 թվականի հունվարի 21-ն է:

Բրիտանացի հայտնի կատակերգու Թոմմի Քուփերը հայտնի էր նաև որպես աճպարար: 70-ականներին նա պարբերաբար հայտնվում էր տարբեր հեռուստատեսային շոուներում, ինչի շնորհիվ նա դարձավ իր ժամանակի ամենահայտնի կատակերգուներից մեկը:
Գտնվելով փառքի իր գագաթնակետին` նա սկսեց շատ ծխել և խմել, ինչի արդյունքում նրա մոտ 1977 թվականին սրտի կաթված եղավ: Դերասանը 3 ամիս ռեաբիլիտացիոն կուրսեր անցավ, բայց 1984 թվականի ապրիլի 15-ին նրա մոտ եղավ երկրորդ կաթվածը, որը և վերջ դրեց նրա կյանքին:

63-ամյա Կուպերը ընկավ միլիոնավոր հեռուստադիտողների աչքերի առջև՝ ուղիղ եթերի ժամանակ: Ինչպես հեռոււստադիտողները, այնպես էլ ռեժիսորի օգնականները կարծել էին, թե դա շոուի մասն է կազմում, բայց Կուպերը այդպես էլ ոտքի չկանգնեց...

R՛n՛B ոճի հայտնի ամերիկյան երգիչ Ֆիլիպ Ուիննը հայտնի է երաժշտասերներին, որպես «Spinners» խմբի մեներգիչ, որտեղ նա հանդես էր գալիս մինչև 1977 թվականը: 1984 թվականին` ակումբներից մեկում հանդես գալու ժամանակ, Ուիննի մոտ սրտի կաթված եղավ, և նրա կյանքի համար պայքարեցին մինչև լուսաբաց, բայց ապարդյուն: Երգիչը մահացավ ընդամենը 43 տարեկան հասակում:

Ամերիկացի դերասան և մոդել Ջոն-Էրիկ Հեքսմանը հավակնում էր դառնալ Հոլիվուդյան գերաստղերից մեկը՝ 1980-ականներին, եթե նրա կյանքը կտրուկ չավարտվեր...
1984 թվականի հոկտեմբերի 12-ին` «Թաքցվող փաստ» հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ, Հեքսմանի կերպարը պետք է կրակեր 44-րդ տրամաչափի Մագնումից: Ընդմիջման ժամանակ դերասանը խաղ էր անում ատրճանակի հետ և կարծելով, թե ատրճանակը լիցքավորված է ոչ մարտական փամփուշտներով,

փողը դրեց իր քունքին և արձակեց ձգանը... Ոչ մարտական փամփուշտը ավիրեց նրա գանգատուփի մի մասը՝ առաջացնելով ուժեղ արյունահոսություն: 6 օր անց բժիշկներն արձանագրեցին դերասանի մահը...

Կառլ Վալենդան համաշխարհային հռչակ ունեցող կրկեսային արտիստ էր՝ Գերմանիայից: Նա իր փառքը վաստակել էր նրանով, որ իր հնարքները կատարում էր առանց ապահովագրող պարանների ու այլ միջոցների: 1978 թվականի մարտի 22-ին 73-ամյա լարախաղացն անցնում էր երկու բարձրահարկ երկնաքերերի միջև ձգած պարանի վրայով, որի երկարությունը 37 մետր էր...

Թարսի պես, քամին բավականին ուժեղացավ (13.3 մ/վ), և ինչ-որ պահի լարախաղացը չկարողացավ պահել իր հավասարակշռությունը և ընկավ... Անկումն ու մահը ֆիքսվեցին բազմաթիվ տեսախցիկների կողմից, իսկ հոր գործը շարունակում է նրա որդին:

Ջազի լեգենդներից մեկը՝ Լի Մորգանը, ևս հայտնվել է այս տխուր շքերթում: 1956 թվականից ի վեր այս անվանի ջազմենը թողարկել է 30 ալբոմ:
1972 թվականի փետրվարի 19-ի վաղ առավոտյան Մորգանը սպանվեց նյույորքյան ակումբներից մեկում՝ սեփական կնոջ կողմից, ով մինչև երաժշտի ելույթը տեղի ունեցած վեճից հետո հայտնվել էր աֆեկտիվ վիճակում և գնդակահարել էր ամուսնուն հենց բեմի վրա:

Գնդակը դիպել էր Մորգանի կրծքին, և 33-ամյա երաժիշտը մահացել էր տեղում, իսկ նրա կինը ձերբակալվել և դատապարտվել էր, բայց ազատվել էր կալանավայրից 1978 թվականին՝ օրինակելի վարքի համար:
Նյութի աղբյուր՝ http://desicdenicblog.blogspot.com/2013/06/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել