keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Դավիթ Գրիգորյանը ՍԴ-ից ետ է վերցրել գործի նյութերը. Քոչարյանի պաշտպանը մեկնաբանում է հանգամանքը

visibility 5203 commentմեկնաբանել

Hraparak.am-ը գրում է.

Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթը կասեցնելու մասին որոշում կայացրած և Սահմանադրական դատարան ուղարկած դատավոր Դավիթ Գրիգորյանը ՍԴ-ից հետ է վերցրել գործի նյութերը՝ պատճենահանելու և Վերաքննիչ դատարան ուղարկելու համար։ Այս մասին տեղեկացրել են «Ազատությանը»։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը դրա վերաբերյալ նշեց․ «Սա որեւէ տեղ գրված պրոցես չի, չենք կարող մեկնաբանել՝ դրա իրավունքը կա՞, թե՞ չկա, չենք կարող մեկնաբանել: Որպեսզի դատավարության որեւէ կողմը իրավունքի խախտում չփորձի փնտրել էստեղ, կարծում եմ՝ տրամաբանական գործողություն է: Այն անձինք, որոնք կարծում են, որ իրենց իրավունքները սահմանափակվել է, այդ առարկությունից զերծ մնան»:

Հարցին, թե պետք է ծանուցվե՞ն կողմերը, պատասխանեց․ «Չեն տեղեկացրել, կարծում եմ՝ չեն էլ տեղեկացնի: Ինչ-որ կարեւոր բան չեմ տեսնում էդտեղ»:

Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ որոշում էր կայացրել՝ Արցախի նախկին եւ ներկայիս նախագահների անձնական երաշխավորությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել  

Տես նաև՝