Գյումրիում 10 բիոզուգարան են պատրաստվում տեղադրել, սակայն ոչ թե 150 000 դոլար արժողությամբ, այլ յուրաքանչյուրը 1000 դոլար:
Գյումրին լավ է որոշել, ոտքերը վերմակով մեկ է մեկնում ու ճիշտ էլ անում է, քանի որ էս դեպքում ավելի լավ է քանակ, քան թե՝ երգով՝ Բիո, Բիո...
Թե չէ որ բերեցին, էս 2 հատ թանկԱՐԺԵՔ զուգարանները տեղադրեցին, ի՞նչ փոխվեց... Ոչինչ... Ավելի լավ չէ՞ր Տաթևի վանական համալիրի մոտակայքում տեղադրած էդ 1 հատիկի փոխարեն Սյունիք գնացող ճանապարհին մի 5 հատ գոնե էս 1 000 դոլարանոցներից դնեին... Թե չէ մենք էլի հեչ, մի կերպ ՅՈԼԱ ենք գնում «ԾԱՂԻԿ ՀԱՎԱՔԵԼՈՎ», բա էս տուրիստնե՞րն ինչ ասեն... Մարդ խայտառակ է լինում` մի ծանոթ տուրիստի հետ երկար ճանապարհ է դուրս գալիս Հայաստանի մեջ...
Ու ցավոք, Երևանի մեջ էլ հազարավոր մարդիկ կարիքները հոգալու համար կա՛մ մոտակա սրճարան են նետվում, կա՛մ էլ հերթ կանգնում Մոսկվա կ/թ-ի տոմսարկղից դեպի ձախ...
Օօօֆ, էս զուգարանի հարցը ոչ մի կերպ մեզ մոտ լուծում չի գտնում...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nare.atoyan/posts/534328586603863
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել