Որեւէ մեկը գլխի ընկա՞վ, որ երեկ Հայաստանում տոն էր, այն էլ՝ ինչ տոն...
Մայիսի 28-ն ու Սարդարապատի հերոսամարտը մեզ համար ճակատագրական նշանակություն ունեցան, ու նման տոնն այդպես անշուք նշելն իսկապես ամոթ էր... Մի քանի տեղ եռագույն էին կպցրել ու վերջ...
Ու դա այն դեպքում, երբ մայիսի 9-ին, այսպես կոչված, Հայրենական պատերազմի հաղթանակը նշեցինք անհամեմատ մեծ շուքով: Անգամ «գեորգիեւյան» ժապավեններով երթի էին դուրս եկել։
Դե Սարդարապատն ի՞նչ, մի պստիկ ճակատամարտ էր, դրա ի՞նչն էր հայրենական։ Դա կազմակերպել էին մի խումբ ավանտյուրիստ դաշնակցականներ, որ պետություն ստեղծեն ու հագուրդ տան իրենց իշխելու փափագին, որ խանգարեն ռուսների կովկասյան ծրագրերին:
Բայց ոչինչ, 2 տարի անց ռուսները եկան ու ամեն մեկին իր տեղը դրեցին: Նրանք Աթաթուրքի հետ վերացրին քարտեզի վրայից անկախ Հայաստանը, կիսեցին հայկական տարածքնեն ու դրանով «փրկեցին» հայերին:
Նենց որ, ոչ մի մայիսի 28, ոչ մի սեպտեմբերի 21.... Դրանք հորինել են հայ-ռուսական բարեկամության թշնամիները: Սրանից հետո նշում ենք միայն մայիսի 9-ի «Հայրենականը», նոյեմբերի 29-ի «ազատագրականն» ու տենց...