Միացյալ Նահանգները աշխարհի ամենամրցունակ տնտեսության կոչումը զիջել է Սինգապուրին, ըստ Շվեյցարիայի IMD բիզնես դպրոցի վարկանիշի:

ԱՄՆ-ը իջել է երրորդ տեղը, առաջին հորիզոնականում մնալով մեկ տարի: Ըստ վարկանիշի հեղինակների՝ հիմնական պատճառները, ըստ որոնց ամերիկյան տնտեսությունը այդքան արագ դադարել է աշխարհում ամենամրցունակը լինել, վառելիքի գների աճն է, բարձր տեխնոլոգիաների արտահանման նվազումը և դոլարի կուրսի տատանումներն են:

Ամենամրցունակ տնտեսություն ունեցողների տասնյակում հայտնվել են Հոնկոնգը, Շվեյցարիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Նիդեռլանդները, Իռլանդիան, Դանիան, Շվեդիան և Քաթարը: Ռուսաստանը ցուցակում 45-րդն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել