Ներկայացնում ենք պարզ թեստ՝ 4 հարցից և պատասխանի 2-ական տարբերակից բաղկացած: Տառերի համադրությունը կպատմի ձեր անձի տեսակի մասին:
1. Դուք տանջված եք, շաբաթը երկար և ոչ այնքան հաջող էր: Ինչպե՞ս կանցկացնեք հանգստյան օրերը:
- Կզանգահարեմ ընկերներիս, կիմանամ՝ ինչ ծրագրեր ունեն: Նոր ռեստորան բացվեց / Հրաշալի կատակերգություն կա վարձույթում / Փեյնթբոլի ակումբում զեղչեր են: Պետք է բոլորս գնանք: – E
- Հեռախոսս կդնեմ «Չանհանգստացնել» ռեժիմի վրա, տանը կմնամ: Կմիացնեմ սիրելի սերիալի նոր մասը, փազլ կհավաքեմ, վաննայի մեջ կպառկեմ՝ գիրքը ձեռքիս: – I
2. Երկու նկարագրություններից ո՞րն է ձեզ ավելի հարմար:
- Ինձ համար ամենակարևորն այն է, ինչ տեղի է ունենում այստեղ և հիմա: Ես անջատվում եմ իրերի իրական դրությունից, ուշադրություն եմ դարձնում մանրուքներին: – S
- Փաստերը ձանձրալի են: Ես սիրում եմ երազել և հորինել ապագա իրադարձությունների սցենարները: Ավելի ակտիվորեն հենվում եմ ինտուիցիայիս վրա, քան որևէ տվյալի: – N
3. Ձեր գործատուի մրցակից ընկերությունը փորձում է ձեզ գրավել: Դուք կասկածում եք. այնտեղ շատ ավելի են վճարում, բայց այստեղ հրաշալի անձնակազմ է, բաժնի պետն էլ ակնարկեց, որ ղեկավարությանը ձեզ խորհուրդ կտա թոշակի գնալուց առաջ: Ի՞նչ որոշում կընդունեք:
- Կուսումնասիրեմ մրցակից ընկերության մասին ամբողջ հասանելի տեղեկությունը, կխորհրդակցեմ ծանոթ HR-մենեջերի հետ, «կողմ և դեմ» աղյուսակ կգծեմ: Այդպիսի հարցերում կարևոր է սթափ գնահատել և կշռադատել: – T
- Կլսեմ սեփական զգացումներիս և զգացողություններիս: Միշտ աշխատում եմ սրտիս ձայնին լսել: – F
4. Ձեր մտերիմ ընկերների հարսանիքին 2 շաբաթ կա: Ի՞նչ վիճակում են պատրաստության հետ կապված հարցերը:
- Ես մեկ ամիս առաջ ընտրեցի սաքսոֆոնահարին, ով կկատարի պոպուրի մեր դպրոցական տարիներից / շնորհանդես հավաքեցի զույգի լուսանկարներով նրանց ծանոթության պահից / պոեմ գրեցի / կոստյումս արդուկեցի / գրանցվեցի դիմահարդարման և վարսահարդարման համար: Նախընտրում եմ պատրաստ լինել: – J
- Ինչո՞ւ պատրաստվել: Ես կզվարճանամ և կվայելեմ տոնը, կենացն էլ էքսպրոմտ կասեմ՝ ի սրտե: Ամեն լավ բան ինքնաբուխ է լինում: – P
Հիմա գտեք ձեր անձի տեսակն՝ ըստ Մայերս-Բրիգսի
ESTJ – Ղեկավար
Գործնական և հետևողական է, սիրում է կարգուկանոն ամեն ինչում, ծրագրել և կազմակերպել, բայց ամենաշատը՝ շրջապատողներին համոզել իր իրավացիության մեջ: Սթափ է նայում կյանքին և ամենից առաջ փաստերին է վստահում:
Բաց է շփման, նոր ծանոթությունների և աղմկոտ ընկերախմբերի համար: Չի մոռանում հոգ տանել մտերիմների մասին և կարողանում է դրսևորել իր սերը:
Տղամարդկանց 11%-ը, կանանց 6%-ըENTJ – Հրամանատար
Նրա համակրանքը պայքար և էքստրիմ է: Այդպես է նա ճանաչում իրեն և շրջապատողներին: Համարձակ և ռիսկային է, հեշտությամբ է ոգեշնչվում նոր բան սկսելու համար: Իր ունակություններն ադեկվատ է գնահատում:
Նրբորեն զգում է միտումները, բաց է թարմ գաղափարների համար: Դրականորեն է մտածում: Շատ է սիրում սպորտ և դրա հետ կապված ամեն ինչ:
Տղամարդկանց 3%-ը, կանանց 1%-ը:ESFJ – Ուսուցիչ
Հրաշալի շփվում է մարդկանց հետ, ցանկացած ըկերախմբի հոգին է: Ուշադիր և հոգատար է, միշտ պատրաստ է օգնության հասնել, նույնիսկ եթե պետք լինի սեփական շահերը զոհաբերել հանուն դիմացինի:
Իր գործերում ինքնուրույն է, ամեն ինչի հասնում է ինքնուրույն: Մտերիմներից միայն էմոցիոնալ աջակցություն է սպասում:
Կանանց 17%-ը, տղամարդկանց 8%-ըESTP – Մարշալ
«Գլխավորը հաղթանակը չէ, այլ՝ մասնակցությունը» նրա մասին չէ: Ձգտում է ամեն գնով հասնել իր նպատակին, նույնիսկ եթե ֆիզիկական ուժ գործադրելու կարիք լինի: Հետևում է գործողությունների հստակ ծրագրի, տանել չի կարողանում ենթարկվելն ու զիջումները:
Բնածին մարտիկ է, շարժուն, բայց հավաք: Կարող է օբյեկտիվորեն գնահատել նույնիսկ ամենասթրեսային իրավիճակը և տալ արագ, հստակ պատասխան:
Տղամարդկանց 6%-ը, կանանց 3%-ըENFJ – Հրահանգիչ
Հուզական է, պերճախոս, արտահայտիչ միմիկայով և զարգացած ժեստերով: Հասկանում և իր վրա է վերցնում ուրիշների մեղքերը, տեսնում է նույնիսկ ամենափոքր անկեղծությունը: Սիրո մեջ անվստահ և խանդոտ է:
Հաճախ պատրաստ է լինում որևէ իրադարձության՝ դա նախապես զգալ կարողանալով:
Կանանց 3%-ը, տղամարդկանց 2%-ըENTP – Գյուտարար
Գաղափարների աղբյուր է, անընդհատ որևէ նոր բան է ստեղծում: Արագ է հարմարվում անսովոր պայմաններում, հեշտությամբ է յուրացնում աշխատանքի տարբեր մեթոդներ:
Կարողանում է ոչ միայն նոր գաղափար հղանալ, այլև այն հասցնել ուրիշներին, որոշումներ ընդունել և մտածածը կյանքի կոչել:
Տղամարդկանց 4%-ը, կանանց 2%-ըESFP – Քաղաքական գործիչ
Վարպետորեն հասկանում է շրջապատողների հնարավորությունները և հաճախ դա օգտագործում է մանիպուլյացիայի նպատակով: Մարդկանց հետ շփման մեջ առաջնորդվում է առաջին հերթին սեփական շահերով, սակայն ձգտում է նրանց վրա տպավորություն գործել:
Չի սիրում դատարկ տեղը ժամանակ ծախսել: Արագ արդյունքի է ապասում:
Կանանց 10%-ը, տղամարդկանց 7%-ըENFP – Չեմպիոն
Էներգիայով լի և հետաքրքրասեր է, վառ արտահայտված ստեղծագործական հատկություններ ունի: Իր մեջ համադրում է էքստրավերտի և ինտրավերտի հատկությունները, ուստի կարողանում է ոչ միայն ընդհանուր լեզու գտնել մարդկանց հետ, այլև նրանց լավ զգում է: Կարողանում է ապրումակցել և գործնական խորհուրդներ տալ:
Զարգացած երևակայություն և բարձր ինտելեկտ ունի: Շատ ներդաշնակ անձ է, կարող է պահպանել հավասարակշռությունը նույնիսկ հանգամանքների մշտական փոփոխության դեպքում:
Կանանց 10%-ը, տղամարդկանց 6%-ըINFP – Բուժակ
Լիրիկ և երազող է, առաջին տեղում դասում է ներքին ներդաշնակությունը, ինքն իր հետ համաձայնությունը: Կարող է ինտուիցիայով կանխատեսել իրադարձությունները և լավ է գլուխ հանում մարդկանցից:
Սիրում է լավ հագնվել, աշխատում է լավ տեսք ունենալ ցանկացած հանգամանքում: Չի առանձնանում տնտեսող լինելով և հաճախ է կորցնում ժամանակի և իրականության զգացողությունը:
Կանանց 5%-ը, տղամարդկանց 4%-ըISFP – Կոմպոզիտոր
Կարողանում է ուրախություն գտնել պարզ բաներում, հանգիստ է տանում առօրյան և նույնությունը: Սիրում է իրեն պիտանի զգալ, ուստի միշտ օգնում է ուրիշներին, սակայն երբեք չի խախտում նրանց անձնական տիրույթը: Տանել չի կարողանում կոնֆլիկտային իրավիճակները, կարողանում է ծիծաղեցնել և զվարճացնել:
Շատ պրակտիկ է, հոգատար, նուրբ, հուսալի և հավատարիմ ուղեկից: Նա աշխարհն ընդունում է այնպիսին, ինչպիսին կա, չի փորձում ղեկավարել և մանիպուլյացիայի ենթարկել:
Կանանց 10%-ը, տղամարդկանց 8%-ըINTP – ճարտարապետ
Փիլիսոփա է, չի սիրում զգացմունքները բուռն արտահայտել, ձգտում է համաչափ հուզական ֆոնի և հարմարավետության: Զգույշ է որոշումներ ընդունելիս, սիրում է վերլուծել և կապեր փնտրել անցյալի, ներկայի և ապագայի միջև:
Շատ ընկալունակ է փոփոխությունների նկատմամբ և դրանք ավելի շուտ ծանր է տանում:
Տղամարդկանց 5%-ը, կանանց 2%-ըINFJ – Խորհրդատու
Մարդկանց ճշգրիտ զգում է: Հեշտությամբ հասկանում է տրամադրությունները և թաքնված տաղանդները, նրան հաճախ խորհրդի համար են դիմում: Հեշտ խոցելի է, ծանր է տանում ագրեսիան և սիրո պակասը:
Նրա շարժիչ ուժն ինտուիցիան է: Չի դադարում սովորել: Իրեն ճանաչելով օգնում է ուրիշներին:
Կանանց 2%-ը, տղամարդկանց 1%-ըINTJ – Ոգեշնչող
Շատ հարուստ ներքին աշխարհ ունի, յուրահատուկ գաղափարներ է ունենում: Ձգտում է կատարելության, ուզում է բարելավել բոլորին և ամեն ինչ, սակայն մարդկանց հետ հարաբերություններում դժվարություններ է ունենում, հաճախ դիտավորյալ հեռացնում է շրջապատողներին՝ անկախություն դրսևորելով: Կարողանում է առաջնայնությունները տարբերել, վստահում է իր ինտուիցիային:
Տղամարդկանց 3%-ը, կանանց 1%-ըISFJ – Պաշտպան
Տանել չի կարողանում կեղծիքը հարաբերություններում:
Նրբանկատ է խոսքերում և արարքներում: Բարի և հոգատար է, բարձրագույն նպատակն ուրիշներին օգնելն է:
Կանանց 19%-ը, տղամարդկանց 8%-ըISTP – Հմուտ
Տեխնիկական միտք ունի, սիրում է աշխատել ձեռքերով: Չի շտապում որոշումներ ընդունելիս, սակայն միշտ տեղավորվում է ժամկետում և պարտաճանաչ է:
Շփումից հրաժարվոմ է հենց կեղծավորություն է զգում:
Տղամարդկանց 9%-ը, կանանց 2%-ըISTJ – Տեսուչ
Խոհուն է, խորը, պատասխանատու: Վստահություն է առաջացնում, ուշադիր վերլուծում է ամբողջ տեղեկությունը: Հետաքրքրված չէ երկարատև շփումով, նախընտրում է գործարար շփումները միայն համագործակցության ընթացքում: Նպատակաուղղված է վերջնական արդյունքին:
Սիրում է խստություն, կարգ: Ամպերում չի սավառնում, «հիմա և այստեղ է»:
Տղամարդկանց 15%-ը, կանանց 7%-ը