Pastinfo.am-ը գրում է.

Բարձրագույն դատական խորհուրդն առաջիկայում նիստ կգումարի։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Դանիելյանից. «Առաջիկա նիստին ի թիվս այլ հարցերի՝ կքննարկվի նաեւ Դատավորների ընդհանուր ժողովի հայտարարությունը»։

Հիշեցնենք, որ Դատավորների ընդհանուր ժողովը երեկ արտահերթ նիստ էր հրավիրել Աջափնյակի դատարանում, որի ընթացքում քննարկվել էին դատական իշխանության վերաբերյալ ծավալված խոսակցություններն ու դատավորների հասցեին հնչող քննադատությունները։ Մի քանի ժամ տեւած նիստից հետո Ժողովը հանդես էր եկել հայտարարությամբ՝ արձանագրելով, որ ԲԴԽ անգործությունը չի արտահայտում դատավորների անհատական կամքը, եւ այդ մարմինը գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել