Անցած հանգստյան օրերին Մեքսիկայի իշխանություններն աճուրդի են հանել կոռումպացված պաշտոնյաներից և հանցագործներից առգրավված լյուքս դասի մեքենաները: Ընդհանուր առմամբ, վաճառվել է 82 ավտոմեքենա՝ 1,5 մլն դոլարով:
Ստացված գումարը կբաժանվի աղքատների համայնքների միջև, ինչպես նաև կուղղվի սոցիալական ծրագրերի իրագործմանը:
«Այն ամենը, ինչն առգրավվել է հանցագործներից, կվերադարձվի հանրությանը, մասնավորապես՝ երկրի աղքատ բնակչությանը»,- ասել է Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Լոբրադորը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել