Yerkir.am-ը գրում է.

ԵԱՏՄ-ն բաց միավորում է, որի կազմը կարող է ընդլայնվել: Նման կարծիք է հայտնել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեևը Россия 24-ին տված հարցազրույցում` նվիրված ԵԱՏՄ 5-ամյա գործունեությանը. հայտնում է ТАСС-ը:

ԵԱՏՄ նպատակների մասին հարցին պատասխանելիս  Մեդվեդևն ընդգծել է, որ «հնգյակի երկրները չպետք է հետ մնան համաշխարհային օրակարգից, մասնավորապես՝ թվային տնտեսությունից, արհեստական ինտելեկտի կիրառումից, քվանտային համակարգչի ստեղծումից և մի շարք այլ կարևոր նախագծերից»:

«Միայն այդ դեպքում մեր ԵԱՏՄ-ն հաջողակ կլինի, և բոլոր անդամ պետությունները, իսկ մեր միությունը բաց է, և հնարավոր է՝ կազմը ընդլայնվի, հաջողակ կլինեն»,- ասել է ՌԴ վարչապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել