Սարդարապատի հուշահամալիրում նշվում է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 101-ամյակը:

Տոնական միջոցառումներին մասնակցելու համար Սարդարապատ է մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Գարեգին Բ կաթողիկոսը, կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչներ:

Հայաստանն այսօր նշում է Առաջին հանրապետության հռչակման 101-ամյակը: 1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի առաջին հանրապետությունը:

Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայերի համար դժվարին ժամանակահատվածում և գոյատևեց ընդամենը 2 տարի՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը խորհրդայնացավ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել