«Հայաստանի ներքաղաքա­կան զարգացումների ֆոնին Եվրախորհրդարանի ընտրությունը, անշուշտ, պետք է մնար ստվերում, հատկապես այն դեպքում, երբ այդ հարցը, մեծ հաշվով, ստվերում էր մնում անգամ անհողմ ժամանակնե­րում:       

Սրա պատճառները, իհարկե, մի քանիսն են՝ խոր­քային, քաղաքական, հոգեբանական, մենթալ, արժեհամակարգային:

Մենք՝ որպես հանրություն, չենք զբաղվում եվրոպական ընտրություններով, սակայն այդ ընտրությունները, ան­շուշտ, զբաղվելու են մեզանով՝ ուզենք, թե ոչ: Բայց այն բանից, թե ինչ կուզենք, կախված է, թե ինչպես կզբաղվեն մեզանով, մեր խնդիրներով: 

Ըստ այդմ՝ եվրոպական ընտրություննե­րը, Եվրոպան իր խնդիրներով մեզանից հեռու է, սակայն դրանց արդյունքները մեզ ոչ միայն շատ մոտ են միշտ, այլև, մեծ հաշվով, դրանցով է պայմանավորվելու նաև մեզ ան­միջականորեն առնչվող մի շարք խնդիրների կամ հարցե­րի ճակատագիրը:

Եվրամիության երկրներում տեղի ունեցած ընտրություն­ներն արձանագրել են, այսպես ասած, ազգայնական ուժերի հաղթանակը: Ընդ որում՝ դա մի գործընթաց է, որը շարունակ­վում է արդեն տևական ժամա­նակ, մի քանի տարի: Այդ ուժե­րը կամ, այսպես ասած, եվրասկեպտիկները՝ ավելի լայն իմաստով, տարեցտարի արձանագրում են առաջընթաց թե´ եվրակառույցներում ներկայացուցչականության առու­մով, թե´ նաև ԵՄ անդամ պետություններում, այդ թվում՝ Արևմտյան Եվրոպայի:

Ասել կուզի՝ Եվրախորհրդա­րանի անցկացրած ընտրու­թյունը, որպես այդպիսին, չի արտացոլել ինչ-որ նոր միտում: Այն եղել է արդեն տարիներ առկա գործընթացի շարունա­կությունն ու այդ ուժերի հաջո­ղության նոր փուլը: Կասկած չկա նաև, որ այն չի լինելու վերջինը, որովհետև եվրոպա­կան հավաքականության և անգամ ինքնության խորքային խնդիրները, որ բերել են ձևավորված թրենդին, պահպան­վելու են դեռ երկար ժամանակ: Կբերե՞ն դրանք եվրոպական խորքային ճգնաժամի, թե՞ ոչ, սա հարցերից մեկն է: Այն, որ ճգնաժամային զարգացումը Հայաստանի համար խիստ անցանկալի է, կասկածից վեր է: Մնացյալ առումով, Երևանը պետք է գտնի, այսպես ասած, նոր հարաբերակցությամբ Եվ­րոպայի հետ աշխատանքի հնարավորություններ՝ պահ­պանելով թե´ հին կապերը, թե´ կապեր հաստատելով նոր տա­րածքներ վերցնող ուժերի հետ: Այստեղ, իհարկե, առաջին հերթին սեղանին դիտարկվում է 2017-ի նոյեմբերին ստո­րագրված համապարփակ համաձայնագրի ճակատագիրը, որի իրականացման «ճանա­պարհային քարտեզը» ներկա­յումս մշակվում է Երևանում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել