Հայտարարում են, թե արդեն մեկ տարի է՝ գրավել են Գյուննութ գյուղը, ինչ-որ պատմություններ են պատմում, իրենք իրենց հպարտանում և այլն:

Հորինված հաղթանակից անցել է մեկ տարի, բայց մեկ տարի անց ադրբեջանական կողմը Գյուննութ գյուղի «ազատագրումը» տոնում է անցած տարվա մեկ հատ նկարով և երկու հատ տեսանյութով՝ իրենց կողմից նկարահանված:

Ալամ աշխարհին ձայն են տվել, թե Նախիջևանում գյուղ ենք գրավել, բայց որևէ այլ ապացույց չունեն, որ իրենք այդ գյուղ ոտք են դրել՝ բացի մեկ նկարից, որը նկարել են մեր թույլտվությամբ, երբ մերոնք թողել են, որ քաղաքացիական անձինք այցելեն իրենց նախկինների գերեզմանին:

Մեկ տարի առաջ Նախիջևանի հատվածում կատարած սադրանքը սրանք ներկայացնում են հաղթանակ, երբ ոչ մի բան չունեն իրենց ձեռքի տակ, սրանք սովոր են արհեստական պատմություններին և հորինված գործողություններին հավատալուն:

Ինչ արած, թշնամու հարցում մեր բախտը չի բերել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել