Armenpress.am-ը գրում է.

Երկիրը, որտեղ առաջին անգամ այցով եղել են Ուկրաինայի նոր ղեկավար Վլադիմիր Զելենսկու ներկայացուցիչները, Գերմանիան է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է «TASS»-ը՝ մայիսի 27-ին Բեռլին է մեկնել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վադիմ Պրիստայկոն:

«Խորհրդանշական է, որ Զելենսկու արտաքին քաղաքականության գծով խորհրդական Վադիմ Պրիստայկոն իր առաջին արտասահմանյան այցը կատարում է Բեռլին»,-այս մասին Թվիթերում գրառում է կատարել  Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը:

Նա նաև նշել է,որ Զելենսկու արտաքին քաղաքականության թիմի առաջին այցը Գերմանիա կապված է նրա հետ, որ Գերմանիայի և Ուկրաինայի հարաբերություններն ունեն ռազմավարական գործընկերության բնույթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել