Panorama.am-ը գրում է.

«Ամբողջական ու միացյալ Հայաստանի տեսլականի առաջին իրագործումը Արցախի միացումն է Հայաստանին»,-այս մասին երեկ առավոտյան Անթիլիասի Մայր Տաճարում հայ ժողովրդին ուղղած իր պատգամի մեջ հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն։

Վեհափառ Հայրապետն աղոթել է «մեր հայրենիքի ապահովության, առաջադիմության ու հզորության համար՝ մաղթելով, որ հայրենի մեր ժողովրդի ծառայությանը նվիրված իշխանությունը և Հայաստանի պաշտպանությանն հանձնառու հայոց բանակը՝ խոր հավատքով ու ամբողջական նվիրումով լծվեն իրենց հայրենաշեն ու ազգանվեր ծառայությանը: Կաթողիկոսի պատգամի ամբողջական տեքստը հրապարակվել է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ. Արամ Ա-ի ֆեյսբուքի էջում արևմտահայերենով, որը ներկայացնում ենք ամբողջությամբ։

«Հայրենիքը հող ու ժողովուրդ է եւ անոնց միաձոյլ ամբողջութիւնը։ Հետեւաբար, հայրենիքը սրբազան արժէք է. ան իր ժողովուրդին գոյութեան ամրոցն է, հզօրութեան աղբիւրը եւ յաւերժութեան երաշխիքը: Հայրենիքի պահպանումը, հզօրացումը ու ծաղկումը եւ անոր ընդհանրական ու գերագոյն շահերուն հաւատարմութիւնը՝ իւրաքանչիւր հայու կեանքին առանցքը ու գործին նպատակը պէտք է դառնայ: Հայրենիքը իր ժողովուրդով կայ ու կը մնայ իր ժողովուրդին միասնականութեամբ կը ծաղկի իր ժողովուրդին արիւնով եւ քրտինքով կը մնայ ամուր ու կանգուն բոլոր տեսակի փոթորիկներուն դիմաց:

Այսօր, 101-րդ տարեդարձն է մեր ժողովուրդի պատմութեան այն վճռադրոշ դէպքին, որ հայ կեանքի օրացոյցին վրայ բնորոշուած է որպէս Մայիս 28: Սովորական թուական մը չէ Մայիս 28-ն։ Ան ո՛չ միայն Հայաստանի առաջին անկախութիւնը բնորոշող թուական է, այլ նաեւ հայ ժողովուրդի անկախութեան ձգտումը մարմնաւորող խորհրդանիշ է, ոգի է ու պատգամ:
Ծանօթ է մեր ժողովուրդի զաւակներուն, որ Կիլիկեան Թագաւորութեան անկումէն ետք հայ ժողովուրդի կեանքը տառապանքով ու հալածանքով լեցուած էր։ Սակայն Հայկերու ու Արամներու, Վարդաններու ու Խրիմեան Հայրիկներու զաւակներու կեանքին մէջ անկախութեան տենչը երբեք ստուեր չէր տեսած: 1918-ին տառապանքի ճիրաններու մէջ տուայտող հայ ժողովուրդը հակառակ զինք շրջապատող ոչ-նպաստաւոր պայմաններուն կերտեց իր անկախութիւնը իր դարաւոր հայրենի հողին վրայ: Ճի՛շդ է, Հայաստանի անկախութիւնը երկար չտեւեց՝ աշխարհաքաղաքական պայմաններու հետեւանքով. սակայն անկախութեան տեսլականը, ամբողջական ու միացեալ Հայաստանի տեսլականը միշտ վառ մնաց մեր ժողովուրդի կեանքէն ներս:

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը ջատագովն ու ռահվիրան դարձաւ՝ եռագոյնով խորհրդանշուող ամբողջական ու միացեալ Հայաստանին տեսլականին։ Սերունդներ կազմաւորուեցան ու թրծուեցան այս տեսլականով՝ մեր եկեղեցիներէն, դպրոցներէն, ակումբներէն ու ընտանիքներէն ներս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել