Մայիսի 26-ին, ժամը 22.35-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում վիճաբանություն է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.20-ին, Արշակունյաց պողոտայում գործող գիշերային ակումբում, վիճաբանության ժամանակ, ոմն Ռոբ մոխրամանով հարվածել է մի քաղաքացուհու գլխին՝ պատճառելով վնասվածք, այնուհետև կոտրել է ակումբի ծաղկամանները, ծաղիկները և ցուցափեղկի ապակին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ պարզվել է Ռոբի ինքնությունը, որը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել