Huawei Technologies ընկերության նախագահ Ժեն Չժենֆեյը դեմ է հանդես եկել չինական շուկան Apple ընկերության արտադրանքի համար փակելուն։ Այդպիսի միջոցառում կարող է ձեռնարկվել որպես պատասխան Huawei-ի դեմ ԱՄՆ-ի գործողությունների։

«Նախ` դա տեղի չի ունենա։ Եվ երկրորդ, եթե այդպիսի բան տեղի ունենա, ես առաջինը կլինեմ, ով դեմ կլինի»,- ասել է նա Bloomberg-ի հետ հարցազրույցում։

Նա ընդգծել է, որ Apple-ին իր ուսուցիչը և շուկայի առաջատարն է համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել