Թաիլանդում գործող P.S. Modify Chonburi թյունինգային ընկերությունը պատրաստել է Lamborghini Veneno սուպերքարի կրկնօրինակը, որի համար որպես հիմք է ծառայել երրորդ սերնդի Toyota MR2 մեքենան: Motor.ru-ի փոխանցմամբ՝ աշխատանքի լուսանկարները հրապարակվել են ընկերության ֆեյսբուքյան էջում:

Կրկնօրինակի և բնօրինակի դիզայնում որոշակի նմանություններ կան, սակայն դոնոր մեքենայի յուրահատկությունների պատճառով համամասնությունները ճիշտ չեն պահպանվել, պատուհաններն ու դիմապակու շրջանակները տարբեր չափսերի են, իսկ հետնամասում չափազանց փոքր արտանետման խողովակներ են տեղադրվել:

Իրական Lamborghini Veneno մոդելը, որն առաջին անգամ ներկայացվել է 2013-ին, թողարկվել է սահմանափակ քանակությամբ: Ընդհանուր առմամբ, թողարկվել է 5 կուպե և 9 ռոդսթեր: Ավտոմեքենան համալրված է 750 ձիաուժ հզորությամբ 12 մխոցային և 6.5 լիտր աշխատանքային ծավալով շարժիչով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել