Քիմ Քարդաշյանին դուրս են գրել ծննդատնիցՌեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանին դուրս են գրել ծննդատնից: Քիմը դստեր՝ Նորիի եւ ռեփեր Քանիե Ուեսթի հետ լքել է Բեւեռլի Հիլզի Cedars-Sinai հիվանդանոցը եւ ուղեւորվել Լոս Անջելեսի իր տուն:
«Բոլորս շատ ուրախ ենք Քիմի համար, քանի որ հղիությունը նրա համար լարված շրջան էր, եւ հիմա նա, վերջապես, ազատ է: Քիմը լավ է զգում: Նա շատ ուրախ է, որ մայր է դարձել: Իսկ Քանիեն պարզապես խենթանում է դստեր համար: Հոր դերում նա հիասքանչ է»,- անանուն աղբյուրի խոսքերն է փոխանցել E! կայքը:
Հիշեցնենք, որ Քարդաշյանի եւ Ուեսթի դուստրը ծնվել է հունիսի 15-ին՝ նախատեսվածից 5 շաբաթ վաղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել