Եվրամիության 27 անդամ երկրների առողջապահության նախարարները համաձայնեցրել են ծխախոտի վաճառքի նոր կանոնները, հաղորդում է RIA Novosti-ն:
Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկա երեք տարիներին ԵՄ պետություններում ամբողջությամբ կարգելվի բույրով ծխախոտների վաճառքը: Դրա հետ մեկտեղ որոշում է կայացվել չարգելել բարակ գլանակների վաճառքը, չնայած այն բանին, որ վերլուծաբանների կարծիքով` հենց այդ գլանակներն են ընդհանուր առմամբ ծխախոտի սպառումը մեծացնում:
Նախարարները նաև համաձայնության են եկել, որ տուփի վրա ծխախոտի վնասի մասին զգուշացումը կզբաղեցնի մակերեսի 65%-ը՝ այն կլինի տուփի երկու կողմում էլ:
Նոր կանոնները դեռևս պետք է հաստատվեն Եվրախորհրդարանի կողմից:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_193407.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



