Կանացի տրամաբանությունը սարսափելի բան է: Շատերն ասում են, որ կանայք զուրկ են տրամաբանությունից: Կանայք նեղանում են, երբ տղամարդիկ խոսում են նրանց տրամաբանության, երբեմն նաև դրա բացակայության մասին: Այսօր եկեք մոռանանք սեռերի պատերազմների մասին և պարզապես տեսնենք, թե ինչպիսին կարող է լինել կանանց տրամաբանությունը:

Սիրելին մի փունջ գեղեցիկ վարդ է նվիրում. «Հաստատ մի վատ բան է արել, իրեն մեղավոր է զգում»:

Ծաղիկներ չի նվիրում, որովհետև կինն ասել է խնայել գումարը: Կինը մտածում է. «Այս ի՞նչ կյանք է: Գոնե մի փունջ մեխակ նվիրեր»:

Սիրելին ուշ է տուն եկել, ավել փող է վաստակել, իսկ կինը մտածում է. «Հաստատ սիրուհի ունի»:

Չափազանց շուտ է տուն եկել: Կինը մտածում է. «Իսկ քո փոխարեն ո՞վ պիտի աշխատի»:

Առաջին ժամադրությունից հետո տղամարդը չի զանգահարել, դե, մոռացել է: Կինը. «Հուսով եմ, որ նա մահացել է, հակառակ դեպքում ինքս կսպանեմ»:

Ամուսինը չափազանց շատ է աշխատում: Կինը. «Ինչ-որ բան այն չէ, որտե՞ղ է այսքան ժամանակ թափառում»:

Սիրելին տուն շատ փող է բերում, ասում է` լավ աշխատելու համար հավելավճար են տվել: Կինը. «Կասկածելի է: Ես չէի ուզում հանցագործի հետ ամուսնանալ»:

Եթե ամուսինը չի օգնում տնային գործերում, նա ասում է. «Ես քեզ համար տնային տնտեսուհի չեմ»:

Եթե ամուսինը սկսում է օգնել նրան, կինը սկսում է վրվովվել. «Մի՛ խանգարիր ինձ, ոտքերիս տակ մի՛ ընկիր»:

Ամուսնու հետ զրույցում կինը խնդրում է նրան. «Սուս մնա, երբ ես խոսում եմ», իսկ երբ ամուսինը լռում է. «Ինչու՞ ես լռում: Ի՞նչ է, ինձ հետ չե՞ս խոսում»:

Իսկ վերջում մի քանի կատակ կանացի տրամաբանության մասին:

Տղամարդուն հարցնում են.

-Որքանո՞վ է հավանական, որ փողոցում կտեսնեք դինոզավրի:

-Մեկը միլիարդի:

Նույն հարցը տալիս են կնոջը: Պատասխանը` 50/50:

-Այդ ինչպե՞ս:

-Կամ կտեսնեմ, կամ չեմ տեսնի…


Բոլորովին անհասկանալի է, թե ինչու են կանայք սիրում կատուներին: Նրանք անկախ արարածներ են, չեն հնազանդվում, չեն գալիս, երբ կանչում ես, սիրում են գիշերները թրև գալ, իսկ առավոտյան վերադառնալ ուտելու համար: Մի խոսքով` կատուների մեջ կանայք սիրում են այն, ինչ ատում են տղամարդկանց մոտ:

Կանացի տրամաբանության օրինակ. կինն ամառանոց գնալիս սեղանին ամուսնու համար թուղթ է թողնում. «Բանալիները հարևանուհու մոտ են»: Դուրս է գալիս, փակում դուռը, բանալիները տալիս հարևանուհուն ու գնում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել