Ռուսական «Կրասնոդարը», որի շարքերը վերջրես համալրեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին, օրերս ուսումնամարզական հավաք է անցկացնում Ավստրիայում:


Այսօր՝ հունիսի 22-ին, Սլավոլյուբ Մուսլինի սաներն ստուգողական հանդիպում կանցկացնեն ադրբեջանական՝ «Ինտերի» հետ:

Հիշեցնենք, որ անցած տարի, երբ Մարկոսը հանդես էր գալիս «Կուբանի» կազմում, 2 գոլ էր ուղարկել ադրբեջանական «Նեֆտչիի» դարպասը: Այդ ստուգողական հանդիպումն ավարտվել էր 2:0 հաշվով՝ հօգուտ ռուսական թիմի:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել