6 խորհուրդ՝ ինչպես թարմ և հանգիստ տեսք ունենալ առավոտները:
1․ Ալոե վերայով դիմակ
Մաշկին առողջ տեսք հաղորդելու համար ալոեի միջուկը խառնեք կիտրոնի հյութին և խառնուրդը քսեք մաքուր դեմքին: 20 րոպե անց լվացեք դիմակը: Պրոցեդուրան կրկնեք գոնե շաբաթական մեկ անգամ և շուտով հրաշալի արդյունք կունենաք:
2. Ատամների սպիտակեցում տնային պայմաններում
Ամեն անգամ ատամները մաքրելիս ատամի մածուկի հետ խոզանակի վրա մի քիչ սոդա լցրեք:
3. Ոտքերի քսուք
Վազելինը ոտքերի մաշկը կնրբացնի և կօգնի մոռանալ կոշտացած կրունկների մասին: Քնելուց առաջ ոտքերին մի քիչ քսուք, կոկոսի և/կամ ձիթապտղի յուղ քսեք: Ավելի լավ արդյունքի համար գուլպա հագեք:
4. Շուրթերի բալզամ
Կոկոսի յուղն արդյունավետ է շուրթերի մաշկը խոնավեցնելու համար: Քնելուց առաջ այն քսեք շուրթերին և շուտով կզգաք տարբերությունը:
5. Մերսում
Եթե մտերիմը պատրաստ է մերսել ձեր ձեռքերը, ոտքերը, ուսերը կամ մեջքը, ադ հնարավորությունը բաց չթողնեք: Արյան շրջանառությունը լավացնելու և մկանների լարվածությունը վերացնելու համար մերսման հատվածին մի քիչ կոկոսի յուղ քսեք:
6. Գերչակի յուղը թարթիչների և հոնքերի համար
Թարթիչներին և հոնքերին առողջ տեսք կհաղորդի: Նաև շատ լավ խոնավեցնում է մաշկը: Այն դեմքին քսեք դիմահարդարվելուց կամ քնելուց առաջ՝ խուսափելով աչքերի մեջ ընկնելուց: