Ամերիկացի ընտանիքը զավեշտալի տեսարան է լուսանկարել։ Նրանց լողավազանում կոկորդիլոսի տեսքով ներքնակի վրա լողացել է կոկորդիլոսը։

Մայամիում հանգստացող ընտանիքը պատահաբար նկատել է իրենց տնակի մոտ զբոսնող կոկորդիլոսին, որին շատ է հետաքրքել իրենց շունը։ Նրանք թաքցրել են շանը՝ կոկորդիլոսի հետապնդումներից փրկելու համար։

Հաջորդ օրը նրանք կոկորդիլոսին հայտնաբերել են լողավազանում։ Լուսանկարը ակնթարթորեն տարածվել է համացանցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել