Ամերիկացի գրող Սթիվեն Քինգը դիմել է Twitter-ի բաժանորդներին հարցով, թե ինչու է մայոնեզը սպիտակ: Միկրոբլոգերները պատրաստակամորեն արձագանքել են՝ առաջարկելով տասնյակ սրամիտ տարբերակներ, ինչպես նաև գրողին թրոլինգ են արել միամիտ հարցի համար:

«Հիմնվելով այն տեսության վրա, որ հիմար կարող է լինել միայն այն հարցը, որը դուք չեք տալիս (կանխադրույթ, որի հետ ոմանք կարող են չհամաձայնել), ես կհարցնեմ՝ ինչու՞ է մայոնեզը սպիտակ»,- գրել է նա:

Francescfrcs օգտատերն ի պատասխան կատակել է, որ եթե մայոնեզը կարմիր գույն ունենար, ապա կետչուպ կլիներ: ShabbaDoo72 օգտատերն իր հերթին նշել է, որ մայոնեզը սպիտակ է, քանի որ այն «մայոնեզ» է պարունակում:

Ոմանք նշել են, որ իսկական մայոնեզը սպիտակ չէ, այլ դեղին: «Իսկական մայոնեզը դեղին է՝ ձվի դեղնուցների պատճառով: Ես կարծում եմ, որ սննդամթերք արտադրող ընկերությունները որոշել են այն սպիտակեցնել, քանի որ դեղինը որպես հիվանդության գույն է ընկալվում»,- իր կարծիքն է հայտնել mcelhearn-ը:

Իսկ txetxog21-ն ընդգծել է, որ Քինգի մայոնեզը սպիտակ է, «քանի որ նա լավ ձվեր չի օգտագործել»: Նա նույնպես համոզված է, որ «լավ մայոնեզը դեղին է»:

Սթիվեն Քինգը Twitter-ում հաշիվ է բացել 2013 թ.-ի դեկտեմբերի 6-ին: Ներկայումս նա ավելի քան 5 միլիոն բաժանորդ ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել