Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել իր վարկատուների և սեռական ոտնձգությունների որոշ զոհերի հետ. նա 44 մլն դոլար կվճարի նրանց, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Պարբերականն ընդգծել է, որ այս պայմանավորվածությունն առնչություն չունի քրեական գործի հետ, որով Վայնշտեյնը մեղադրվում է բռնաբարության մեջ:

Պարբերականը չի նշել կանանց անունները, որոնք համաձայնել են նյութական փոխհատուցման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել