Tert.am-ը գրում է.

Ռազմական ոստիկանությունը զբաղվում է այդ խնդրով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն՝ անդրադառնալով խնդրին, թե ինչպես են զինվորների համար նախատեսված օճառները հայտնվել վաճառքում:

«Ռազմական ոստիկանությունը զբաղվում է, հենց արդյունքներ լինեն` կհայտնենք»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատերներից մեկը իր ֆեյսբուքյան էջում վաճառքում հայտնված ՊՆ  օճառներից լուսանկար էր հրապարակել և գրառում կատարել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Այսօր Գյումրու շուկայից օճառ պետք է գնեի, սիրտս կասկած ընկավ, չգնեցի: Մեր ժողովրդի մեջ կան մարդիկ, ովքեր չեն ուզում փոխվել: Գետինը մտեք, ձեզանից պրծնենք: Ձեր նմանների երեսին թքել է պետք: Ձեզ ոչ մի իշխանափոխություն, հեղափոխություն չի հեղափոխի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել