Ներկայացնում ենք շոկոլադե տորթ «Հարբած բալ»:

Բաղադրիչները՝

  • 1,5 բաժակ ցորենի ալյուր
  • 1,5 բաժակ բալ
  • 5 ձու
  • 4 ճ/գ կակաոյի փոշի
  • 1 բաժակ շաքարավազ
  • 1 թ/գ սոդա
  • 1 բաժակ թթվասեր
  • Կարմիր կիսաքաղցր գինի
  • Մարգարին
  • Շոկոլադի փշուր
  • 1,5 տուփ կարագ
  • 1 տուփ խտացրած կաթ

Պատրաստումը՝

1. Բալի կորիզը հանիր:

2. Բալի վրա գինի լցրու այնքան, որ ծածկի բալը: Կարելի է կոնյակ օգտագործել: Տարան փակիր կափարիչով և թող 1 օր սենյակային ջերմաստիճանի պայմաններում:

3. Երբ բալը պատրաստ լինի, բիսկվիթը պատրաստիր: Դրա համար հարիչով հարիր ձվերը և շաքարավազը: Ալյուրը խառնիր կակաոյին:

4. Հետո ձուն խառնիր շաքարավազին և ալյուրին, կակաոյին, ավելացրու թթվասերին խառնած սոդան: Ամենը խառնիր:

5. Մարգարինը քսիր ձևամանին, լցրու ստացված խմորը:

6. Խմորը դիր մինչև 200 աստիճան տաքացված ջեռոցը, եփիր, մինչև պատրաստ լինի: Մոտ 25 րոպե անց փայտիկով ստուգիր պատրաստ լինելը:

7. Բիսկվիթը թող՝ սառչի:

8. Բիսկվիթը կտրիր երկու մասի:

9. Երկու բիսկվիթ կստացվի, դրանց կենտրոնները կտրիր: Ստացված կողերի հաստությունը պետք է մոտ 2 սմ լինի:

10. Կտրած մասը քառակուսաձև կտրտիր, լցրու ամանի մեջ:

11. Կրեմի համար հարիչով հարիր կարագը և խտացրած կաթը: Մի քիչ կրեմ թող զադարելու համար:

12. Կրեմ քսիր բիսկվիթի քառակուսիների վրա և ավելացրու 1 բաժակ բալը ու մի քիչ գինի: Խառնիր:

13. Կողիկները կպցրու ստացված միջուկով և մեկը մյուսի վրա դիր: Տորթը պետք է նախնական տեսքը ստանա:

14. Վրան շոկոլադի փշուր լցրու կամ զարդարիր մնացած կրեմով և բալով: Տորթը պատրաստ է: Ցանկության դեպքում վրան շոկոլադով գլազուր լցրու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել