Փիլիսոփաներ, հին շինություններ, առեղծվածներ... Սա այն ամենն է, ինչ մարդու մտքին գալիս է Հին Հունաստանի մասին խոսելիս: Հույները մարդկությանը զարմացրել են իրենց խելացիությամբ, հանճարեղությամբ և նույնիսկ տարօրինակություններով:

Քրտինքի վաճառք

Մրցումներից հետո մարզիկները սովորություն ունեին իրենց քրտինքը քամելու: Քամած քրտինքը նրանք լցնում էին շշերի մեջ ու վաճառում: Սա ճոխություն էր համարվում և հասանելի էր միայն հարուստներին: 

Հաստ հոնքեր 

Հին հույները կարծում էին, որ հաստ և իրար կպած հոնքերը գեղեցկության և խելացիության նշան են: Կանայք, ովքեր այդպիսի հոնքեր չունեին, մատիտով նկարում էին: 

Զոմբիներ

Հույները վախենում էին մահացածներից, քանի որ կարծում էին, որ մահացածները կարող էին զոմբի դարձած դուրս գալ դագաղից: Սա ապացուցված է, քանի որ այս ամենը պատկերված է նկարներում:

Հիմարներ

Հին Հունաստանում «հիմար» բառն օգտագործում էին նկարագրելու համար մարդուն, ով չէր հետաքրքրվում քաղաքականությամբ: 

Սեր ու խնձոր

Հին Հունաստանում տղամարդիկ խնձոր էին շպրտում այն կանանց վրա, ում հավանում էին: Սա համարվում էր նաև ամուսնության առաջարկ: 

Շատ հին յո-յո

Նախկինում կարծում էին, որ յո-յոն հայտնաբերել են չինացիները, բայց յո-յոն, որի մասին մենք գիտենք հիմա, առաջին անգամ հայտնվել է Հունաստանում: Առաջին հիշատակումները եղել են ծաղկամանների վրա: 

Նրանք յո-յոն ստեղծում էին փայտից, մետաղից և կավից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել