Ամերիկացի գիտնականները հայտարարել են, որ Միացյալ Նահանգների տրամադրության տակ գրեթե 3.800 օպերատիվ տեղակայված և պահուստային միջուկային մարտագլխիկներ կան, հաղորդում է Bulletin of Atomic Scientists-ը:

Փորձագետների տվյալներով, ԱՄՆ-ի 1300 միջուկային մարտագլխիկներ տեղադրված են միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների վրա:

Ինչպես նշվում է, շուրջ 2385 մարտագլխիկներ գտնվում են պահեստներում, «դուրս են գրվել և սպասում են ապամոնտաժման»:

Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգներն, ընդհանուր առմամբ, ավելի քան 6000 միջուկային մարտագլխիկներ ունի:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ԱՄՆ-ը ցանկանում է միջուկային զենք օգտագործել Եվրոպայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել