«Գահերի խաղը» սերիալի հեռուստադիտողների մեծ մասը գոհ է սերիալից։ Այս մասին է վկայում Morning Consult-ի իրականացրած հետազոտությունը։

Նշվում է, որ 8-րդ եթերաշրջանի 6-րդ սերիալը դիտել է ավելի քան 19.3 միլիոն մարդ։ Նրանցից 13.6 միլիոնը սերիալը դիտել են ուղիղ եթերում։ Դրվագի պրեմիերայից հետո կինոքննադատները վերջաբանը համարել էին չստացված։

Չնայած սրան՝ ռեսպոնդենտների (հարցվածների) 64%-ը նշել էին, որ վերջաբանը իրենք հավանել են։ Նրանց 26%-ը ընտրել էր «Շատ եմ հավանել» տարբերակը։ 34%-ը սերիալը համարել է չստացված։ Վերջին դրվագի միջին գնահատականը կազմել է 6.43 միավոր։

Ավելի վաղ HBO-ի ծրագրային տնօրեն Քեյսի Բլոյսը պատասխանել էր վերջին սերիալի բոլոր քննադատություններին։ Բլոյսի խոսքերի համաձայն՝ այն փաստը, որ սերիալի ավարտը ոչ բոլորն էին հավանելու, եղել է ակնհայտ։ Նա նշել է, որ հնարավոր չէ բավարարել բոլոր երկրպագուների սպասելիքները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել