Pastinfo.am-ը գրում է.

Դատական դեպարտամենից ստացված գրության հիման վրա ոստիկանությունը ապահովում է Դավիթ Գրիգորյանի անվտանգությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայանության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մայիսի 18-ին փոխել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ երաշխավորությամբ, ինչից հետո սոցիալական ցանցերում տարբեր անձինք հետաքրքրվում էին դատավորի բնակության վայրով։  «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դատական  դեպարտամենտը դատավորի անվտանգությունն ապահովելու համար դիմել է ոստիկանություն հենց այդ պատճառով, քանի որ մասնավորապես վարչապետի նախաձեռնած բողոքի ակցիայից հետո դատավորների նկատմամբ ատելության ալիք է բարձրացել սոցցանցերում եւ որոշ շրջանակներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել