Գեղասահորդուհի Բրիջիթ Նամիոթկան սեռական բռնության մեջ մեղադրել է իր նախկին զուգընկերոջը՝ Ջոան Քաֆլինին՝ գրում է lenta.ru-ն։

Քաֆլինը ինքնասպան է եղել 2019թ․ հունվարին։ Նամիոթկայի խոսքով՝ մարզիկի կողմից սեռական բռնության զոհ են դարձել առնվազն 10 աղջիկներ։

«Անմեղները ինքնասպան չեն լինում»,- գրել է մարզուհին և հավելել, որ Քաֆլինը երկու տարի շարունակ իրեն սեռական բռնության է ենթարկել։

Նամիոթկայի գրառումները ոչ միանշանակ արձագանքի են արժանացել սոցցանցում․ շատերը նրան մեղադրում են միայն այժմ դրա մասին բարձրաձայնելու համար և կասկած են հայտնում, որ մարզուհին ուշադրություն է ուզում գրավել։ Որոշ օգտատերեր աջակցում են նրան։

Զույգը համատեղ հանդես է եկել 2005-2007թթ․։ Կարիերայի ավարտից հետո երկուսն էլ մարզչական աշխատանքով են զբաղվել։ 2018թ․ Քաֆլինը հեռացվել է աշխատանքից սեռական բռնության մեջ մեղադրվելուց հետո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել