Նյու Յորքի հայտնի ամերիկացի դիզայներ Մանսուր Գավրիելն Instagram-ի իր էջում գառան կաշվից պատրաստված Mansur Gavriel նոր սպիտակ բալետկաների լուսանկար է տեղադրել: Նորաձևության նորույթը գովազդել է մոդելը՝ կեցվածք ընդունելով բեժ ֆոնին: Սակայն աղջկա ոտքն այնքան բարակ է լուսանկարում, որ տգեղ տպավորություն է թողնում:
Դիզայների բաժանորդներն անմիջապես նշել են մոդելի «հիվանդագին նիհարությունը»: Նրանց կարծիքով՝ լուսանկարը «սարսափ ֆիլմից» կադր է հիշեցնում:
Սակայն ինչպես պարզվել է, մոդելի ոտքի նման բարակությունն օպտիկական պատրանքի հետևանք է: Լուսանկարն ավելի ուշադիր դիտելու դեպքում կարելի է նկատել, թե ինչպես է բեժ կտորը ծածկում ոտքի մի մասը և միախառնվում ֆոնին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել