Ամերիկյան արտաքին քաղաքական ուղեգծի վրա ազդեցության համար կատաղի մրցակցություն է առաջացել պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի և ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի միջև: Նրանց միջև լարվածությունն աճում է Իրանի, ԿԺԴՀ-ի և Վենեսուելայի հետ Վաշինգթոնի խնդիրների ֆոնին: Մայիսի 22-ին այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների վարչակազմի չորս աղբյուր:

Նրանց տվյալներով՝ երկու «ճուռակների» միջև լարվածությունը պայմանավորված է ոչ թե արտաքին քաղաքականության նկատմամբ մոտեցումների տարբերությամբ, այլ պաշտոնեական պարտականությունների կատարման ոճով: Այսպես՝ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնականի շրջահայացությունը հարուցում է պետքարտուղարի բացահայտ գրգռվածությունը և արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի իր լիազորությունների բռնատիրման փորձի կասկածանքներ: Հեռուստաընկերության աղբյուրներից մեկի մոտ տպավորություն է ստեղծվել, թե «Ջոն Բոլթոնն իրեն պետքարտուղար է ներկայացնում» և չափազանց հաճախ է դիմում Twitter-ին՝ նշելու իր դիրքորոշումն արտաքին քաղաքականության այս կամ այն հրատապ թեմայի վերաբերյալ: Հրապարակման համաձայն՝ Պոմպեոյի և Բոլթոնի միջև լարվածությունը դրսևորվում է Սպիտակ տանը կից ազգային անվտագնության խորհրդի խորհրդակցություններում: «Կան տարաձայնություններ, և դա նկատելի է դառնում»,- նշել է հեռուստաընկերության աղբյուրներից մեկը: Մնացած աղբյուրները հավատացնում են, որ բանն առայժմ բացահայտ դիմակայության չի հասել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել