Իսրայելի Թել Ավիվ քաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները եզրափակիչ քվեարկության արդյունքների վերահաշվարկ են կատարել:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, միավորների վերահաշվարկն իրականացվել է եզրափակչում դրանց սխալ հաշվարկման պատճառով:
Նշվում է, որ առաջատարների եռյակն անփոփոխ է մնացել: Միևնույն ժամանակ կազմակերպիչներն ընդգծել են, որ թույլ տրված սխալը պայմանավորված էր մարդկային գործոնով:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2019»–ում հաղթել է Նիդեռլանդների ներկայացուցիչ Դանքան Լոուրենսը` Arcade երգով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել