Մեծ քաղաքներում ապրելու վնասակար լինելն այդքան էլ միանշանակ չէ, սակայն փաստը մնում է փաստ․ ներկայումս շատերն են ցանկանում հեռանալ աղմկոտ քաղաքներից և բնակվել գյուղերում։ Փորձենք պարզել, թե ինչպես է քաղաքային էկոլոգիան ազդում առողջության վրա։

Աղտոտված օդ

Դեռևս 2015 թվականին գիտնականները հայտարարել էին, որ օդի աղտոտման հետևանքով տարեկան մահանում է 3 միլիոն մարդ։ Եթե իրավիճակը չփոխվի, ապա 2050 թվականին այս թիվը կարող է կրկնապատկվել։ Օդի աղտոտումը կարող է դառնալ այնպիսի հիվանդությունների առաջացման պատճառ, ինչպիսիք են չոր աչքի նախանշանը, դիաբետը և թոքերի հիվանդությունները։

Աղմուկ և լուսավորվածություն

Այս երկու գործոններն ազդում են քնի որակի և տևողության վրա։ Որքան քիչ ենք քնում, այնքան ավելի է մեծանում հիվանդանալու հավանականությունը, սակայն այսքանով վնասների շարքը չի ավարտվում։ ԱՀԿ-ի տվյալների համաձայն՝ 85 դեցիբելից բարձր աղմուկը կարող է դառնալ լսողության խանգարման պատճառ։ Օրինակ՝ լոնդոնյան մետրոյի որոշ հատվածներում աղմուկի ձայնը հասնում է մինչև 105 դեցիբելի։

Սթրես

Հետազոտությունները ցույց են տալիս, որ մեծ քաղաքների բնակիչների մոտ տագնապային խանգարումների հավանականությունը մեծացել է 21%-ով։ Բացի այդ՝ 2 անգամ մեծացել է նաև շիզոֆրենիայի զարգացման վտանգը։ Ամենայն հավանականությամբ, սա կապված է քաղաքի բնակիչների մոտ սթրեսի մակարդակի աճի հետ։ Օրինակ՝ որոշ հետազոտությունների համաձայն՝ ժամանակի ընթացքում քաղաքաբնակները սթրեսի հանդեպ ավելի քիչ կայուն են դառնում, որը ի վերջո դառնում է խրոնիկական սթրեսի պատճառ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել