16:32

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր ընտրվեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը:

Նրա թեկնածության հետ կապված երկու օր առաջ ուսանողական խորհուրդը հայտարարություն էր տարածել, նրանք ընդգծել էին, որ այլընտրանքային թեկնածու են ցանկանում տեսնել: 

 Ուսանողական խորհրդի հայտարարությունում ասվում էր նաև, որ 6 ամիսների ընթացքում Լիլիթ Արզումանյանը ոչ կառուցողական գործունեություն է ծավալել:

Ռեկտորի ընտրությունից հետո էլ ուսանողները պնդում են, որ իրենց բողոքի ակցիան ուղղորդված չէ: 

Մի խումբ ոստիկաններ են եկել ինստիտուտ և փորձում են մուտք գործել շենքի տարածք, սակայն ուսանողները փակ են պահում դռները:

14:49

Թատերականի ուսանողները բողոքի ակցիա են իրականացնում բուհում, բոյկոտում են ռեկտորի ընտրություններն ու խորհրդի նիստը և պահանջում են այլընտրանքային թեկնածու:

Շրջանառվում է Արամ Սուքիասյանի թեկնածությունն առաջադրելու հարցը:

Ուսանողներն ասում են, որ երեկ խորհրդի նիստում ելույթ է ունեցել Արամ Սուքիասյանը, ով բուհի նախկին դասախոս է, և ինքն է առաջարկել, որ կարող է լինել այդ՝ ուսանողների պահանջած այլընտրանքային թեկնածուն։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել