Բրավո, ՀՀ վարչապետ, այ տենց Հայաստանում ամեն շարժվող և անշարժ ապրանք դրոշմավորեք, իսկ ինչո՞ւ ոչ: Ջուրը, գարեջուրը, հյութերը: Իսկ ո՞վ ասաց, որ հայ սպառողը պետք է էժան ապրանք գնի, ո՞վ ասաց, որ այս համատարած աղքատության, գործազրկության, արտագաղթի պայմաններում, պետական միջոցների թալանի պայմաններում հայ սպառողը է՛լ ավելի թանկ ապրանք չպետք է հուլիսի մեկից գնի: Զարմանալի կլիներ, որ այդպես չլիներ, քանի որ սա Հայաստանն է և վերջ: Իհարկե, ՊԵԿ-ը և մյուս պատկանները խրոխտ կեցվածքով բացատրում էին ու էլի կբացատրեն, թե դա շրջադարձային բարեփոխում է, բայց հո ոզնուն էլ է հասկանալի, որ էդ դրոշմապիտակների կիրառումը թանկացնելու է այդ ապրանքները: Ուզում եք հարկային դաշտ բերել դրանք արտադրող տնտեսվարողներին: Ծիծաղելի է…. Է, դուք ու ձեր բարեկամներն եք արտադրում այդ ապրանքների ճնշող մեծամասնությունը: Նորմալ մուծեք հարկերը, իսկ դրոշմապիտակի կարիք էլ չի լինի: Չէ՞ որ վաղն էլ մի ուրիշ որոշում ու օրենք կհանեք, ու ամեն ինչ կլինի Tip-Top` ձեր ուզածով, ձեզ ձեռնտու, չնայած որ հիմա էլ է ամեն ինչ միայն ձեզ ձեռնտու: Մի խոսքով, ՀՀ կառավարություն, վարչապետ, կարո՞ղ եք վերջապես մայրենի լեզվով, հասկանալի բացատրել, թե ինչ եք ուզում ժողովրդից: Ինչքա՞ն կարել է հարստահարել առանց այն էլ մի կերպ գոյությունը քարշ տվող էս ժողովրդին:
Ահա կառավարության այդ որոշումը.
«Հուլիսի 22-ից ուժի մեջ կմտնի «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով պարտադիր դրոշմավորման ենթակա ՀՀ ներմուծված և ՀՀ-ում արտադրված՝ տարայավորված որոշ ապրանքների դրոշմավորման և վերադրոշմավորման կանոնները սահմանելու մասին կառավարության որոշումը: Այն կիրառվելու է 2013 թ.-ի հուլիսի 1-ից հետո Հայաստանում արտադրված և Հայաստան ներմուծված ապրանքների նկատմամբ:
Այսուհետ դրոշմավորման ենթակա են ջրերը` ներառյալ բնական կամ արհեստական հանքային, գազավորված կամ չգազավորված, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութերի հավելման, նաև շաքարի կամ այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութերի հավելմամբ և այլ ոչ ալկոհոլային խմիչքները, գարեջուրը, մինչև 9 տոկոս սպիրտայնությամբ խմիչքները` ներառյալ ալկոհոլային կոկտեյլները, մրգահյութերը և բանջարեղենի հյութերը, չխմորված և սպիրտ չավելացված հյութը:
Սահմանված կանոնների համաձայն՝ դրոշմավորումը կատարվում է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքի տարայի կամ տարայի կափարիչի վրա` օրենքով սահմանված կարգով ձեռք բերված դրոշմապիտակ փակցնելու միջոցով….»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=169601599884013&id=100005025218444
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել