«Միացյալ Նահանգների դեսպանատան հայտարարությունը տարակարծությունների պատճառ դարձավ: «Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանում ան­կախ դատական համակարգի ամրապնդմա­նը, ինչը ներառում է կոռուպցիայի դեմ ուղղ­ված ջանքեր և իրավունքի գերակայության հաստատությունների ձևավորում: Սա պա­հանջում է վճռականություն, զգոնություն և կառավարման թափանցիկ ու հաշվետու հաստատությունների կառուցման երկարա­ժամկետ ռազմավարություն», - ասված է դեսպանատան տարածած հայտարարու­թյան տեքստում: 

«Հայաստանի ժողովուրդը հստակ մատնանշել է, որ սատարում է այս փոփոխություններին, և մենք կառավարու­թյանը քաջալերում ենք հետամուտ լինել դա­տական բարեփոխումների՝ երկրի Սահմա­նադրությանը համահունչ ճանապարհով»:

Իշխանության ներկայացուցիչները կար­ծում են, որ այս հայտարարությամբ Վաշինգտոնը սատարում է վարչապետի վերջին նա­խաձեռնություններին: Մի կողմ թողնենք ընդ­հանրապես որևէ երկրի դեսպանատան հայ­տարարությունից էյֆորիայի մեջ ընկնելու կամ որևէ երկրի մեջ «փրկիչ», «սատակող» տեսնելու մոլուցքի արդարացվածությունը: Այս հարթության վրա խնդիրն իրականում բազմաշերտ է:

Հայաստանում դատաիրավական բարե­փոխումների անհրաժեշտությունը չի վիճարկվում որևէ մեկի կողմից՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ գործընկեր երկրների մակարդակով: Ամբողջ խնդիրն այն է, թե ինչ ճանապարհով ու միջոցներով պետք է իրականացվեն այդ բարեփոխումները: Այս հար­ցում է, որ առաջանում են տարակարծու­թյուններ՝ հաճախ իրարամերժ գնահատա­կաններով:

Օրինակ՝ ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում «հետամուտ լինել դատական բարեփոխում­ների՝ երկրի Սահմանադրությանը համա­հունչ ճանապարհով»: Այս ձևակերպումն ինքնին ենթադրում է, որ Վաշինգտոնը չի խրախուսում դատարանի մուտքերն արգելափակելու Փաշինյանի նախաձեռնությունը: Դրա սահմանադրականությունը խիստ վի­ճահարույց է, որովհետև ստացվում է՝ գոր­ծադիր իշխանությունը միջամտում է արդա­րադատության իրականացմանը, ինչը հա­կասում է ոչ միայն մեր երկրի Մայր օրենքի տրամաբանությանը, այլ նաև ժողովրդավարության համընդհանուր սկզբունքներին:

Ի դեպ, Հայաստանի խորհրդարանական երկու ընդդիմադիր կուսակցությունները նման բովանդակությամբ հայտարարություն­ներ են տարածել, վարչապետի նախաձեռ­նությունը հարուցել էր անգամ արմատական բարեփոխումների դիրքերից հանդես եկող ՔՈ ՍԴԿ-ի տարակուսանքը: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի թիմը տիրապետում է բո­լոր անհրաժեշտ ռեսուրսներին, խորհրդա­րանում ունի սահմանադրական մեծամաս­նություն ու անհրաժեշտ բարեփոխումները կարող է իրականացնել միանգամայն լեգալ ճանապարհով՝ ձեռնպահ մնալով փողոցի ճնշումը քաղաքական գործիք դարձնելուց: 

Բացի այդ, ԱՄՆ դեսպանատունը կարևո­րում է բարեփոխումների «երկարաժամկետ ռազմավարության» առկայությունը, ինչը, անկեղծ ասած, տեսանելի չէր վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեի ելույթում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել