Operativ.am-ը գրում է.

Մեքսիկայի կառավարությունը աճուրդի կհանի գանգստերներից առգրավված Lamborghini-ն, տներն ու այլ ակտիվներ՝ աղքատներին օգնելուն ուղղված «Ռոբին Հուդ» ծրագրի շրջանակում, հաղորդում է Reuters-ը:

Առաջին աճուրդի ժամանակ տենդերներ կհայտարարվեն ընդհանուր առմամբ մոտ 1,5 մլն դոլարի չափով 77 ավտոմեքենաների գնման համար: Ստացված միջոցները կտրամադրվեն աղքատ համարվող հարավային Օահակա նահանգին:

Աճուրդի կհանվեն Porsche, Corvettes, Mercedes-Benzes, Mustang եւ Lamborghini Murcielago ավտոմեքենաները:

Լոպես Օբրադորը՝ 2018 թվականի դեկտեմբերի 1-ին ստանձնելով երկրի նախագահի պաշտոնը, հայտարարեց բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի կրճատման մասին՝ պնդելով, որ դա կնպաստի պետական ծախսերի տնտեսմանն ու կոչնչացնի կոռուպցիան: Նա հայտարարեց նաեւ ապրիլին «Ռոբին Հուդ» ծրագրի ստեղծման ծրագրերի մասին:

Հաղորդվում է նաեւ, որ աճուրդի տներից մեկում կներկայացվեն 7 մլն դոլար արժողությամբ 3 տներ: Ստացված գումարը կփոխանցվի թմրամոլների վերականգնողական ծրագրին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել