Կանանց շրջանում սրտանոթային հիվանդությունների աճի հիմնական պատճառը նստակյաց ապրելակերպն է և սպորտի բացակայութունը: Բալթիմորի Ջոնս Հոփկինսի համալսարանի բժշկական դպրոցի ուսումնասիրությունը հրապարակվել է Medical News Today-ում մայիսի 17-ին:

Նշվում է, որ սրտանոթային հիվանդություններից տառապող կանանց կեսից ավելին սպորտով չի զբաղվել: Ուսումնասիրության համաձայն՝ 40-64 տարեկան թույլ սեռի ներկայացուցիչներն ավելի հաճախ են անտեսում ֆիզիկական վարժությունները:

Ինչպես նշում են գիտնականները, սրտային հիվանդությունների զարգացումը կանխելու համար հարկավոր է հետևել առողջ հավասարակշռված սննդակարգի:

Գիտնականները պարզել են նաև, թե որ գործոններն են մեծացնում տղամարդկանց և կանանց շրջանում ինսուլտի զարգացման վտանգը: Նշվում է, որ տղամարդկանց համար ռիսկի հիմնական գործոններն են աթերոսկլերոզը (զարկերակների քրոնիկական հիվանդություն), ծխելը, ալկոհոլիզմը, նյութափոխանակության խանգարումները և նստակյաց կենսակերպը:

Կանանց համար ինսուլտի ռիսկը հիմնականում կապված է դիաբետի, ավելորդ քաշի, դիզլիպիդեմիայի և առիթմիայի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել