Մեր դատական համակարգը խայտառակ մի բան է և անհապաղ վերափոխման կարիք ունի:
Բայց... Բայց եկեք հարց տանք մեզ, թե ինչու ունենք հենց այդ դատական համակարգը:
- Դատավորները լուսնից են եկե՞լ, թե՞ մեր ժողովրդից են:
- Նրանք, ովքեր իրենց հանցանքի համար չպատժվելու համար կաշառք են տալիս, ո՞ր ժողովրդից են:
- Նրանք, ովքեր ասում են՝ վկան Գ7 է, ո՞ր ժողովրդից են:
- Այդ ո՞ր ժողովրդի ղեկավարն է ասել՝ ցույց տվեք այդ դատավորին, որ իմ ասածը չանի...
Սա մեր դատական համակարգն է և այն բխում է մեր ժողովրդի մենթալիտետից: Այժմյան մեր ժողովուրդը չի կարող այլ դատական համակարգ ունենալ, եթե անգամ ամիսը մեկ վեթինգ անեք: Այլ դատական համակարգ ունենալու համար նախևառաջ հարկավոր է փոխել ժողովրդի մենթալիտետը, բայց, ցավոք, այս հարցը չկա թե՛ իշխանությունների, թե՛ քաղաքական դաշտի օրակարգում:
Եվ կլինի հերթական ակտիվ պայքարը հողմաղացների դեմ: