«Փաշինյանն այդպես էլ հոդաբաշխ բացատրություն չտվեց, թե որն էր հայաստանյան դատարաններն արգելափակելու իմաստը: Ճիշտ է, երկար-բարակ ճառեց, թե ուզում է դատական իշխանությունը դարձնել արդար և վստահելի: Սակայն ընդգծված կերպով շրջանցեց Քոչարյանի թեման, թեև, «տարօրինակաբար» չմոռացավ Արցախի մասին:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ իր հերթին էր փորձում համոզել, որ փաշինյանական այդ քայլը ոչ մի կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ. «պարզապես համընկել է»: Բայց, օրինակ, նույն օրը Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ կատարվածը նույնպես «պարզապես համընկնո՞ւմ» էր: Իսկ այն, որ Քոչարյանն ազատության մեջ հայտն­վեց Արցախի գործող և նախկին նա­խագահների երաշխավորությամբ, էլի՞ պետք է «համընկնում» համարել: Թե՞ «համընկնում» է Սահմանադրա­կան դատարանի վերջին հայտնի որոշումները:

Չնայած, այս բոլոր «համընկնում­ների» գագաթնակետը զգացվեց նա­և Փաշինյանի երեկվա ելույթում. «Ակնհայտ է, որ կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժեր, ովքեր փորձ են անում կյանքի կոչել իրենց կողմից նախկի­նում կիրառված բանաձևը: Այն է՝ տա­րաձայնություններ, հակասություններ և նույնիսկ թշնամանք հրահրել Արցա­խի և Հայաստանի ժողովրդի միջև՝ «բաժանիր, որ տիրես» տրամաբանու­թյամբ... Այդ համակարգերի որոշ պաշ­տոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության և անձամբ վարչա­պետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար: 

Դեռևս նա­խորդ տարվա խորհրդարանական ընտրություններին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով, դրանց տակ տես­նում եմ՝ ընդհուպ դավադիր պատե­րազմ հրահրելու, անգամ որոշ տա­րածքներ հանձնելու և տեղի ունեցա­ծի պատասխանատվությունը Հայաս­տանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ:

Այս իմաստով, դա համարում եմ պետական դավա­ճանությանը նմանվող գործունեություն և, որպես Արցախի անվտանգու­թյան երաշխավորը հանդիսացող Հա­յաստանի Հանրապետության վարչա­պետ, պատերազմական իրավիճակ­ներում՝ գերագույն գլխավոր հրամա­նատար, ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցները՝ այս դավադիր մտադրու­թյուններն արմատախիլ անելու հա­մար...»:

Կարճ ասած, բոլորը դավա­դիր են, բացառությամբ Փաշինյանի կառավարությունից:

Սակայն այստեղ նախ հասկանալ է պետք, «պետական դավաճաննե­րի» մասին Փաշինյանի ասածները ընդամենը Փաշինյանի «վերլուծե­լու» և «դրանց տակ տեսնելու» ար­դյո՞ւնք է, թե՞ նա կոնկրետ փաստեր ունի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել