Կորեայի Հանրապետության նախագահի նախկին օգնական Մուն Չժե Ինը Kyunghyang պարբերականին պատմել է, թե ինչն է անհանգստացրել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընին 2018 թ.-ի հունիսին Սինգապուրում տեղի ունեցած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջին գագաթնաժողովից առաջ: Այս մասին գրում է The Korea Times-ը:

Թակ Հեն-Մինի խոսքերով, Հյուսիսային Կորեայի առաջնորդը Մուն Չժե Ինին խոստովանել է, որ մտավախություն ունի, որ բավարար չափով չի տիրապետում անգլերեն լեզվին: Կիմ Չեն Ընն այդ մասին Մուն Չժե Ինին հայտնել է հյուսիս-հարավ սահմանին ապրիլի 27-ին կայացած միջկորեական գագաթնաժողովի ժամանակ, ասվում է հոդվածում:

Հյուսիսային Կորեայի ղեկավարը հավելել է, որ նա գերմաներեն ավելի լավ է խոսում, քան անգլերեն:

Ավելի վաղ, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ցանկացել է «անկեղծ բանակցություններ» անցկացնել Կիմ Չեն Ընի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել