Tert.am-ը գրում է.

Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆս Սաակաշվիլին, պատրություն է կրել Զուգդիդի քաղաքի քաղաքապետի ընտրություններում, գրում է korrespondent.net-ը՝ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներին հղումով:

Ներկա տվյալներով՝ Ռուլոֆսը ստացել է ձայների 41,75, մինչդեռ նրա մրցակիցը՝«Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության անդամ Գեորգի Շենգելիան՝ 54,45%- ը:

Երկրի նախկին առաջին տիկինը կարծում է, որ իշխանությունները կեղծել են ընտրությունների արդյունքները: Նա հայտարարել է պայքարը շարունակելու մտադրության մասին:

«Մենք չենք պարտաստվում կանգ առնել: Պայքա՛ր մինչև հաղթանակ: Ես մեկ վայրկյան անգամ կանգ չեմ առնի»,- հայտարարել է Ռուլոֆս Սաակաշվիլին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել