
Ներկայացնում ենք՝ օրգանիզմին ինչ է պակասում, երբ ինչ-որ կոնկրետ բան է ուզում:
1․ Քաղցր
Օրգանիզմին գլյուկոզա չի բավարարում: Օգտագործեք մրգեր և հատապտուղներ (ելակ, ազնվամորի, բանան, տանձ, խաղող), որոշ բանջարեղեն (գազար, դդում, քաղցր սոխ):
Եթե շոկոլադ եք շատ ուզում, օրգանիզմին մագնեզիում է պակասում: Ընկուզեղեն օգտագործեք, ծովային կաղամբ, վարսակ, ոլոռ, լոբի:
Գլյուկոզայի պակասը կարելի է նաև մեղրով, չամչով կամ թզով լրացնել:
2. Աղի
Օրգանիզմին քլորիդներ են պակասում:
Սովորական կերակրի աղը ծովի աղով փոխարինեք:
Քլորիդներ կարելի է ստանալ չեփած այծի կաթից, սնկից, պանրից, սև հացից և կարագից:
3. Կծու
Կծվի մշտական ցանկությունը լիպիդային փոխանակման և օգանիզմում վնասակար խոլեստերինի բարձր մակարդակի խախտման նշան է:
4. Թթու
Խոսում է օրգանիզմում վիտամին C-ի պակասի մասին:
Կարող եք մի շերտ կիտրոն, կես կիվի կամ գրեյպֆրուտ ուտել:
Վիտամին С-ի պակասը կլրացնեն նաև մասուրը, սև հաղարջը, բրյուսելյան կաղամբը, ելակը, բողկը, լոբին, կանաչ ոլոռը:
5. Յուղոտ
Խոսում է օրգանիզմում կալցիումի պակասի մասին:
Կալցիումի պակասը կարելի է լրացնել սննդակարգում կաթ, կարագ, կոշտ պանիրներ, լոբի, ոլոռ, պիստակ, հունական ընկույզ, վարսակ ներառելով:
6. Այրված սնունդ
Ածխաջրերի պակաս ունեք:
Պարզ ածխաջրերը (շաքարավազ, սպիտակ հաց) վնասում են առողջությանը, կազմվածքին, շատ հիվանդություններ են առաջացնում:
Բարդ ածխաջրերն անհրաժեշտ են էներգիայի պահուստը լրացնելու և օրգանիզմի տոնուսը պահելու համար: Այն կա հատիկավորների հիմքով ապուրների և շիլաների մեջ, բոլոր հացաբույսերում (բացի սոյայից), բանջարեղենի մեջ:
7. Ոչ ուտելի ինչ-որ բան
Եթե, օրինակ, կավիճ կամ կավ եք ուզում ուտել, պետք է բժշկի դիմել: Այդպիսի հակումներ հաճախ լինում են անեմիայի դեպքում, որը բուժվում է ժամանակակից դեղամիջոցներով:
Սառույց կրծելու ցանկությունը խոսում է երկաթի պակասի մասին:
Սննդակարգում ներառեք խնձոր նուռ, հնդկաձավար, սպանախ, կանաչ բանջարեղեն, ծովային կաղամբ:
8. Գազավորված ըմպելիքներ
Մտածեք կալցիումի պակասի մասին:
Գազավորված ըմպելիքները փոխարինեք թարմ կաթով, պանրով, կեֆիրով, կաթնաշոռով, նուշով, չամչով:
9. Սառը ըմպելիքներ
Ստուգեք օրգանիզմում մագնեզիումի մակարդակը:
Մագնեզիումի պակասը լրացնել կարելի է վարսակով, ծովային կաղամբով, լոբով, ոլոռով, ընկուզեղենով:
10. Հեղուկ սնունդ
Բացատրվում է օրգանիզմի ուժեղ ջրազրկմամբ:
Ծարավն ամենալավը հագեցնում է կիտրոնի հյութով կամ լայմով ջուրը:
Օրվա ընթացքում 8-10 բաժակ մաքուր ջուր խմեք:
11. Կոշտ սնունդ
Լրիվ ջրազրկման դեպքում մարդը դադարում է ծարավ զգալ:
Ավելի շատ մաքուր ջուր խմեք (օրական մինչև 10 բաժակ):
12. Բուսական հում սննդից չհագենալ կրիտիկական օրերից առաջ
Կանանց դեպքում է լինում, որոնց օրգանիզմում ցինկն է պակասում:
Կերեք ընկուզեղեն, կակաչի սերմեր, քնջութ, բանջարեղեն:
13. Մշտապես բուսական հում սննդից չհագենալ
Եթե անընդհատ քաղց եք զգում, հնարավոր է՝ սիլիցիումի, ամիանթթուների (տրիպտոֆան և տիրոզին) պակաս ունեք:
Սիլիցիում են պարունակում հնդկաձավարը, վարսակը, ցորենը, հատիկեղենը, եգիպտացորենը: Ամինաթթուների համար օգտագործեք բանան, սունկ, յոգուրտ, սոյա:
14. Ախորժակ չկա
Խոսում է մանգանի, B1 և B2 վիտամինների պակասի մասին:
Մանգանով հարուստ են սպանախը, սունկը, սխտորը, ընկուզեղենը, ծիրանը, B խմբի վիտամիններով հարուստ են վարսակը, հնդկաձավարը, ընկուզեղենը:
Ինչի պակասի մասին է խոսում կոնկրետ մթերք ուտելու ցանկությունը
Գետնանուշ
B խմբի վիտամինների պակաս, որը լրացնելու համար կերեք ոլոռ, հատիկեղեն և ընկուզեղեն:
Ծիրանի չիր՝ A վիտամինի պակաս, որի պակասը լրացնել կօգնեն եգիպտացորենը, սունկը:
Սեխ՝ կալիումի և ֆոսֆորի պակաս: Սննդակարգում ավելացրեք կաղամբ, բրոկոլի, մաղադանոս, ռեհան, ոլոռ, կարտոֆիլ:
Բանան՝ կալիումի պակաս: Շատ կանաչի կերեք, բրոկոլի, սպիտակ լոբի, լոլիկ:
Ձիթապտուղ՝ նատրիումի պակաս: Սննդակարգում ներառեք ծովի աղ, հիմալայան վարդագույն աղ:
Հաց՝ ազոտի պակաս, որը կարելի է ստանալ, օրինակ, ընկուզեղենից:
Պանիր՝ ֆոսֆորի և կալցիումի պակաս: Սննդակարգը համալրեք կաթնաշոռով, կեֆիրով, բրոկոլիով, լոբով, մանանեխով, սխտորով, ընկուզեղենով:
Կաթ կամ կեֆիր՝ կալցիումի կամ ամինաթթուների պակաս: Օգտագործեք կաթ, յոգուրտ կաթնաշոռ, հատիկեղեն, ընկուզեղեն, սունկ:
Կարագ՝ D վիտամինի պակաս: Կովի կաթ օգտագործեք:
Արևածաղկի սերմեր՝ A, C, E վիտամինների, հեմոգլոբինի պակաս: Կերեք նուռ, խուրմա, կոշտ պանիր, մաղադանոս:
Ինչ հիվանդությունների մասին է խոսում որոշակի սննդի նկատմամբ հակումը
Համեմունքներ, սոխ և սխտոր՝ շնչուղիների հիվանդություններ:
Բանան՝ սրտի և անոթների հետ կապված խնդիրներ:
Արևածաղի սերմեր․ օրգանիզմում մեծ քանակությանմբ ազատ ռադիկալներ կան, որոնք դառնում են օրգանիզմի վաղ ծերացման պատճառ:
Ձիթապտուղ՝ վահանձև գեղձի սխալ աշխատանք:
Պաղպաղակ՝ խոսում է կալցիումի պակասի մասին, նաև ածխաջրերի փոխանակության խանգարման մասին:
Աղ․ կարող է վկայել օրգանիզմում բորբոքման մասին, առավել հաճախ՝ միզասեռական համակարգի:
Կիտրոն՝ գաստրիտ, մրսածության սկիզբ:
Հաց՝ հակում գաստրիտի և ստամոքսի խոցերի նկատմամբ: Խոսում է լյարդի և լեղապարկի խնդիրների մասին:
Շաքարավազ՝ նյարդային համակարգի խանգարում:
Դառը շոկոլադ՝ օրգանիզմի ինտոքսիկացիա: