Թերևս համամիտ եք բոլորդ, որ համակարգիչ ասվածը դարձել է շատերիս անբաժան «ընկերը»… Տարաբնույթ աշխատանք, խաղեր, ինտերնետային խանութներ և այլն, իսկ շատերի համար համակարգիչը հանդիսանում է նաև սեքսով զբաղվելու անփոխարինելի միջոց: Իհարկե, խոսքս, վիրտուալ սեքսի մասին է: Հետաքրքիրն այն է, որ տարեցտարի շատանում են այն կայքերը, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է փորձել վիրտուալ սեքս. թերևս դրանք ունեն մեծ պահանջարկ:
Բայց ցավալին այն է, որ այս տեսակ կայքերը «բռնում են» մարդկանց, ու շատերը դառնում են դրանց մշտական ֆանատները` խուսափելով ռեալ շփումից: Իսկ ովքե՞ր են այդ ֆանատները: Դե իհարկե`
- Անչափահասները, ում համար վիրտուալ սեքսը և՛ հասանելի է, և՛ ապահով: Բայց այն կարող է նաև բացասաբար անդրադառնալ անչափահասի հոգեկան աշխարհի վրա:
- Մարդիկ, ովքեր ընտանեկան կյանքում հիասթափություն են ապրել: Այս մարդիկ չեն կարողանում ամուսնալուծվել` ունենալով տարբեր պատճառներ, դավաճանության էլ չեն գնում, դրա համար դառնում են վիրտուալ սեքսի սիրահարներ: Ըստ վիճակագրության տվյալների` վիրտուալ սեքս որոնողների 35 տոկոսը հենց ամուսնական կյանքից հիասթափվածներ են: Այս դեպքում վիրտուալ սեքսն օգնում է պահել և՛ ընտանիքը, և՛ չդավաճանել:
- Մարդիկ, ովքեր վստահ չեն ո՛չ իրենց անձի, ո՛չ էլ իրենց սեքսուալ կարողությունների վրա: Վիրտուալ սեքսն օգնում է նրանց անտարբերությամբ նայել իրենց բոլոր խնդիրներին: Բայց մինչև ե՞րբ…
- Մարդիկ, ովքեր օր ու գիշեր աշխատում են և անձնական կյանքի համար ժամանակ չեն ունենում: Սեքսոպաթոլոգները եկել են այն եզրակացության, որ վիրտուալ սեքս կայքերից ամենաշատ կախվածություն ունեն հենց գործարար կանայք և տղամարդիկ:
- Եվ իհարկե մարդիկ, ում համար տհաճ է իրական սեքսը, քանի որ ունեն այնպիսի մի հիվանդագին երևակայություն, որ կարող են լիցքաթափվել միայն վիրտուալ սեքսի օգնությամբ:
Հ.Գ. Յուրաքանչյուրն ունի ընտրելու իր իրավունքը, բայց շատ կարևոր է հիշել, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Վիրտուալ սեքսով տարվելու դեպքում անձը կարող է վերջնականապես կորցնել այն գեղեցիկ ճանապարհը, որը տանում է դեպի իրական սեքս: Իսկ սեքսը ոչ միայն լիցքաթափվելու հաճույքն է, այլև` իրական շփումները, տաք ու քնքուշ համբույրները… և որ ամենակարևորն է` այն աննկարագրելի մերձեցումը, որը տեղի է ունենում անձանց միջև, և ոչ թե մարդու և մոնիտորի:
Մտածեք սրա շուրջ, քանի դեռ ուշ չէ: